Գյումրիում քաղաքացիները փողոցը չեն բացում. Շիրակի մարզպետը հանդիպել է նրանց հետ.տեսանյութ

Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցը շարունակում է փակ մնալ: Նախաձեռնության հեղինակը քաղաքացիներն են, ովքեր նշում են, որ իրենց այս քայլն աջակցություն է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նախ հանդիպել է ակցիայի կազմակերպիչներից մեկի, այնուհետ խոսել լրագրողների հետ: Մարզպետն արդյունավետ չի համարում ակցիան, քանի որ, ըստ Արթուր Խաչատրյանի, փողոցը միայն մի կողմից  է փակ, եւ, եթե մեկը ցանկանա գալ մարզպետարան, կկարողանա փողոցի հակառակ ուղղությունից օգտվել, կամ մեքենան մի փոքր հեռու կայանել, մտնել իր ցանկացած կառույցն ու շինությունը: Այս պահին քաղաքացիները չեն խոսում իրենց հետագա անելիքի մասին: Բայց, որ փողոցը չեն բացելու, միանշանակ է: Մարզպետը նաեւ ընդգծել է. սա խաղաղ ակցիա է, եւ քանի որ բռնություն չկա, ոչ մի քայլ չի ձեռնարկվի:

Ի դեպ, հենց փողոցի փակված հատվածում, Շիրակի մարզային ոստիկանությաննախկին շենքի տարածքում ակցիայի ընթացքում ավտոքարշակներ են հայտնվել, որոնց վարորդները խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, սպառնացել են  եւ թույլ չեն տվել դրանք լուսանկարել: 

Հիշեցնենք, որ այսօր, ապրիլի 16-ին,վաղ առավոտից Գյումրին առաջնորդվել  է երեւանյան օրակարգով: Ակտիվիստները փակել են Շիրակի մարզպետարան եկող եւ գնացող քաղաքի  գլխավոր փողոցը՝ Գարեգին Նժդեհը: Խափանվել է երթեւեկությունը: Փոխադրամիջոցներն այլ ճանապարհներով են երթեւեկում:   

Տպել
2673 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում