Ոստիկաններն առանց պատճառի թևիցս քաշեցին, մտցրեցին մեքենա. ՔՊ-ի անդամ Տիգրան Պարսիլյան

Այսօր՝ առավոտյան ժամը 7:00-ի կողմերը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Պարսիլյանը, երբ դուրս է եկել տանից, նրան դիմավորել են ճանապարհային ոստիկանները, մոտեցել են, պահանջել փաստաթղթերը, ապա տարբեր պատճառներ բերելով տարել են Մասիս քաղաքի քննչական բաժին:

«Պարզ երեւում էր, որ առավոտ շուտ հատուկ ինձ էին սպասում, երբ դուրս եկա՝ մոտեցան ու կանգնեցրին: Ես իրենց ասացի՝ հիմնավորեք, թե ինչի՞ եք ինձ կանգնեցրել, ասացին փաստաթղթեր են ստուգում, ասացի՝ փաստաթղթերի ստուգումը ոստիկանապետի հրամանով է լինում, ասացին՝ ունենք հրաման, պահանջեցի, որ ցույց տան, ասացին, որ իրենց մոտ չէ»,- պատմեց Տիգրան Պարսիլյանը:

Վերջինս փաստաթղթերը ցույց է տվել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, որ գնա, ընթացքում ծառայողական հեռախոսով անընդհատ փորձել են կապի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ: Ապա հայտնել են, որ վերջինիս հետ կապված ինչ-որ կասկածներ կան, առանց հստակ բան նշելու: Տիգրան Պարսիլյանը չի ցանկացել գնալ՝ ասելով, որ ճանապարհային ոստիկանությունը իրավունք չունի քաղաքացուն առանց պատճառի բերման ենթարկել, սակայն ոստիկաններն ասել են, որ բերման չեն ենթարկում այլ «հրավիրում» են:

«Ես չէի ենթարկվում՝ ասելով, որ օրինական պահանջ չեն ներկայացնում, իրենք առանց որեւէ օրենքի հղում անելով, առանց պատճառի թեւիցս քաշեցին, մտցրեցին մեքենա, կինս իմ մեքենայի մեջ էր, մեքենաս բարձրացրեցին իրենց հրապարակ»,- ասաց նա: Տիգրան Պարսիլյանի մեքենան տարել են՝ պարզաբանելով, որ տանում են մարդ վրաերթի ենթարկելու կասկածանքով, ապա կանչել քննչական:

«Ինձ տարան քննչական, պարզվեց, որ ես որպես վկա եմ այնտեղ: Հիմա իմ մեքենան ինձ չեն տալիս, անընդհատ ասում են՝ հիմա քննչականի հետ կճշտենք այդ հարցը, այսօրվա մեջ զննումը կանցկացնենք հետ կտանք: Ասում եմ՝ գոնե բանալիներս տվեք, հանգիստ լինեմ, որ մեքենայիս մեջ դիտավորյալ ոչինչ չի դրվի, բայց չեն տալիս»,- ասաց Տիգրան Պարսիլյանը, որը խնդրի հետ կապված տեղեկացրել է Մարդու իրավունքների գրասենյակ եւ Փաստաբանների ընդհանուր գրասենյակ, սակայն վերջիններս ասել են, որ խցանումների պատճառով չեն կարող հասնել:

Տպել
2950 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց