ՀՀ-ն առաջին անգամ ընդունել է սուսերամարտի Եվրոպայի առաջնություն

Հայաստանում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի 2018 թ. միչեւ 23 տարեկանների առաջնությունը: Սուսերամարտի նման կարգի մրցաշար Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում: Երեկ՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ բացման արարողությունը: Բացի ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանից, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանից, ՀՀ Սուսերամատի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանից, միջոցառմանը մասնակցեց Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը: Վերջինս ընդգծեց, որ միջոցառումը շատ լավ է կազմակերպված:

«Հայաստանն առաջին անգամ ընդունում է սուսերամարտի նման մակարդակի մրցաշար: Հայկական սուսերամարտի ավանդույթները եւ կազմակերպչական մեծ ռեսուրսները, որոնք այստեղ կան, նպաստեցին, որ Եվրոպական կոնֆեդերացիան մրցումները Հայաստանում անցկացնելու թույլտվություն տա: Կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել, եւ տեսնում եք, որ բոլոր մրցումերն ընթանում են, ըստ նախնական պլանի»,- ասաց նա:

Ստանիսլավ Պոզդնյակով

Մրցումները մեկնարկել են երեկ: Կավարտվեն ապրիլի 19-ին: Անց են կացվում Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Մասնակցում է 32 երկրի շուրջ 300 մարզիկ:

Մրցումների առաջին օրը մեդալներ են խաղարկվել աղջիկների խոցասուսեր եւ տղաների թրասուսեր մրցաձեւերում: Երեկ մեդալ նվաճելուն մոտ էր Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան: 1/32 եզրափակչում նա համառ պայքարում 14:15 հաշվով զիջեց Շվեցարիան ներկայացնող Կիմ Ժասմին Բուեչին: Այս ձեւում Եվրոպայի չեմպիոն դարձավ Լեհ Ալեքսանդրա Զամաչովսկայան, որը եզրափակիչում 11:9 հաշվով հաղթեց իտալուհի Ռոբերտա Մարզանիին: Տղաների թրասուսեր ձեւում չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Դարիո Կավալիերը, որը եզրափակիչում մեծ առավելությամբ՝ 15:6 հաշվով, պարտության մատնեց վրացի Նիկա Շենգելիային:

Տպել
365 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի