Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին աշխատելու է ընտրանու մարզչական շտաբում: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Բերեզովսկին, որն այս պահին «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն է, մարզելու է հավաքականի դարպասապահներին:

Մինասյանին մարզչական շտաբի կազմում օգնելու են նաեւ Արտակ Օսեյանը եւ Արթուր Մկրտյանը, որոնք աշխատում են Երեւանի «Արարատ-Մոսվայում»:

Հաղորդման ընթացքում Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ հավաքականի հետ կապված ֆուտբոլային բոլոր որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Նա ընդգծել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշումով, կարող է վերադառնալ ազգային հավաքական, եթե իրեն լավ դրսեւորի իր նոր թիմում՝ շվեդական «Յուրգորդրենում»:

Վարդան Մինասյանը հավաքականի ղեկը ստանձնել է անցած շաբաթ: Նա փոխարինել է Արթուր Պետրոսյանին, որն ապրիլի 6-ին հրաժարական է ներկայացրել: Մինասյանի գլխավորությամբ ընտրանին պատրաստվելու է Ազգերի լիգային: ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարը մեկնարկելու է սեպտեմբերին: Ինչպես հաղորդման ժամանակ մասնագետը նշել է, Հայրապետյանը թիմի առջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու առաջադրանք է դրել:

Տպել
650 դիտում

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ

Երեւանի Մուշավան թաղամասում այրվում են տնակներ. հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ