Զինվորը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ. կա ձերբակալված

16/04/2018 schedule18:02

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
538 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին