Ժողովուրդը ցույց տվեց, որ պայքարող, ուժեղ տեսակ է, որ զզվում է Սերժ Սարգսյանից. թարմացված

20:30- «Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը չպետք է լինեն իշխանություն, որովհետեւ նրանք խմում են այս ժողովրդի կենսական արյունը, նրանք հուսահատ ու ուժասպառ են անում բոլորին, այս մտքի հետ համաձայն են բոլորը: Դրա համար էլ վաղը պետք է դուրս գան փողոց բոլորը, փակեն փողոցները, հայտարարեն դասադուլ ու գործադուլ, բլոկադայի ենթարկեն Ազգային ժողով տանող ճանապարհներն ու այն ամենն, ինչ հնարավոր է ու թույլ չտան այդ չարաբաստիկ նիստի անցկացումը»,-իր ելույթն ավարտեց Նիկոլ Փաշինյանը:

20:07- Գյումրիից եկող շարասյունն անցել է ու մոտենում է Ֆրանսիայի հրապարակին:

20:00- Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Գյումրիից եկող ավտոշարասյունը Հաղթանակ կամրջի վրա կանգնեցվել է, նրանց չեն թողնում հասնել Երեւան: «Եթե 10 րոպեից ավտոշարասյունը չթողնեն, ապա մենք կգնանք նրանց բերելու»,-ասաց նա:

19:53- «Թե որքան կշարունակվեն գործողությունները, անկախ դրանից վաղը դարձյալ 8:15-ից կմեկնարկեն բոլոր նույն գործողությունները, ու պետք է փակվեն ավելի շատ փողոցներ, կշարունակվի մետրոպոլիտենի հաջողված գործողությունը... ինձ համար փակ դուռ չկա, անկախ վերքերից ու արյունահոսությունից, ես անցա փշալարերը, ինձ կանգնեցնել հնարավոր չէ, պետք լինի էլի կանցնեմ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

19:40- «Այսօր հաջողված օր էր, որովհետեւ մենք փակեցինք բոլոր նրանց բերանները, որոնք կարծում էին, թե հայ ժողովուրդը համակերպվող ժողովուրդ է, մենք ցույց տվեցինք, որ մեր ժողովուրդը պայքարող, հաղթական ժողովուրդ է»,-իր ելույթն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտից մեր բոլոր գործողությունները հաջողված են, հազարավոր քաղաքացիներ մեքենաներով ու հետիոտն փակեցին փողոցները, ցույց տվեցին, որ զզվում են Սերժ Սարգսյանից, որ սա բռնապետություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է եւ վերջ: ՀՀԿ մեծամասնությունը պատրաստվում է Ս. Սարգսյանին կարգել վարչապետ, վաղը ժամը 12-ին ԱԺ նիստ է նախատեսվում, ինչ ենք անելու՝ մենք վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է անենք ավելի լայն մասշտաբներով ու փակենք դեպի ԱԺ բերող բոլոր մուտքերը: Բաղրամյան պողոտան փակված է մեր եւ ոստիկանների կողմից, ես  ուզում եմ վերլուծենք, թե ինչ ժանապարհ կա Ազգային ժողով հասնելու»:19:28- Նիկոլ Փաշինյանը մոտեցավ Բաղրամյանում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիներին, հայտնեց, որ հանրահավաքը կլինի Ֆրանսիայի հրապարակում, քանի որ տեխնիկան տեղափոխելը բարդություններ է ստեղծում: Նա նաեւ նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ ոչ մի սանտիմետր առաջ չբերելու, չտեղաշարժելու համար Բաղրամյան պողոտայում տեղադրված փշալարերը:  

Այսօրվա հանրահավաքը, թերեւս լինի ամենամարդաշատը, հազարավոր քաղաքացիներ կան:

19:15- Նիկոլ Փաշինյանը, ցերեկվա դեպքերից հետո միանալով անհնազանդության ցույցի մասնակիցներին, նշեց, որ ժամը 19:00-ին լինելու է հանրահավաք:

Փոխվել է, սակայն, հանրահավաքի վայրը՝ Ֆրանսիայի հրապարակից այն տեղափոխվել է հենց Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց, հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ:

Տպել
7019 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան