Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները. ոստիկանությունը հովանավորում է խուժանին

17/04/2018 schedule20:30

Երեկ առավոտյան մի միջադեպ արձանագրվեց Երեւանի կենտրոնում՝ Կորյուն-Հերացի խաչմերուկում, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպիսի պատկերացումներ ունեն պետության մասին ՀՀԿ-ն եւ դրա առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ճանապարհը փակած մի խումբ երիտասարդների վրա հարձակվեցին «Բրաբուս» մեքենայի մի քանի ուղեւորներ: Տեսանյութերից երեւում է, որ այդ «բրաբուսցիները» ամենեւին կաշկանդված չեն բազմաթիվ ոստիկանների ներկայությունից, իսկ ոստիկանությունը, հակառակը՝ աննկարագրելի կաշկանդված է «Բրաբուսից» դուրս եկած այդ անձանցից:

Վերջիններս առանց երկար մտածելու, հայհոյելով հարձակվում են երիտասարդների վրա, ոտքերով ու ձեռքերով ամբողջ ուժով հարվածներ հասցնում աջ ու ձախ...: Դեպքի վայրում ներկա բազմաթիվ ոստիկաններից մի քանիսը փորձում են «ընկերաբար» հեռացնել այդ անձանց, բայց դա բավական երկար ժամանակ ներգործություն չի ունենում: Դրանից հետո «Բրաբուսը», որը ժողովրդի մեջ ունի իրեն շատ բնորոշ «Յաշիկ» անունը, երիտասարդների ուղղությամբ արագ տեղաշարժվում, հետո կտրուկ կանգնում է ու մի քանի անգամ կրկնում այդ գործողությունը:

Եվ ուրեմն, ովքեր էին այդ «Բրաբուսով» հարձակվում երիտասարդների վրա: Կադրերը համացանցում հայտնվելուց հետո տարբեր աղբյուրներ տեղեկություն հաղորդեցին, որ այդ անձանցից ամենաակտիվը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը: Վերջինս առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում: Մասնավորապես, անցած տարի մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ օգոստոսի 18-ին դանակներով ու մահակներով զինված մի բանդա 5-6 մեքենաներով հարձակվել է մի խումբ քաղաքացիների վրա ու դաժանաբար ծեծի ենթարկել: Ըստ հրապարակումների, ծեծողներին գլխավորել են հենց Գոռ Համբարձումյանը եւ Գոռ անունով նրա սանիկը:

Ու չնայած տեղեկություններ կային, որ ծեծի հետեւանքով եղել են դանակահարվածներ եւ տարբեր աստիճանի մարմնական այլ վնասվածքներ ստացած անձինք, սակայն հայտարարվեց, որ ոչ ոք հիվանդանոց չի դիմել: Ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, բայց դա հետեւանքներ չունեցավ: Մասիսի քաղաքապետը՝ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնապահ, հռչակավոր Արշակի փեսան է եւ այս տեսանկյունից լրիվ հասկանալի է, թե ինչու այդ ծեծկռտուքը իրավական հետեւանքներ չունեցավ փեսայի եղբոր համար: Մեր թղթակցի հարցին ի պատասխան երեկ ոստիկանությունից հայտնել են, որ երեկվա դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Թղթակցի՝ երեք անգամ տրված հարցին, թե հարձակվողների անձը հայտնի՞ է արդյոք, ոստիկանությունից երեք անգամ էլ նույն պատասխանն են տվել՝ նյութեր են նախապատրաստվում:

Ակնհայտ է, որ հերթական անգամ իրավապահները ամեն ինչ անելու են՝ Մասիսի քաղաքապետի, Վովա Գասպարյանի թիկնապահի փեսայի հարազատներին չոր դուրս բերելու հերթական քրեական պատմությունից: Այս ամենին զուգահեռ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպություն խորհրդի նախագահն է: Այսինքն Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցը, նրա «գաղափարակիրը», նրա «զինվորը»...: Սերժ Սարգսյանի վարչապետացումը ինքնին երաշխիք է, որ նրա բազմաթիվ հավատարին թիմակիցները, «գաղափարակիրները», «զինվորները» շարունակելու են իրենց «ծառայությունը» եւ երբեք չեն պատժվելու: 

Տպել
22189 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը