Վանաձորում ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումներ եղան (լուսանկարներ)

Վանաձորցի հարյուրավոր ուսանողներ ու դպրոցականներ մինչ այս պահը շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել մարզկենտրոնի տարբեր հատվածներում:

Քաղաքացիները քանիցս փորձել են փակել քաղաքի գլխավոր ճանապարհները: Ի տարբերություն երեկվա, այսօր արդեն ոստիկանները մեծ թիվ են կազմել ու ժամանակ առ ժամանակ ուժի կիրառմամբ ցուցարարներին հեռացրել փողոցից:Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նաեւ փոքր բախումներ են տեղի ունեցել:

Ցուցարարները նստել են անցումների վրա, դադարեցրել ճանապարհով անցնող մեքենաների երթեւեկությունը, այնուհետ արդեն տեսնելով, որ ոստիկանությունը հեռացնում է իրենց ու փակում իրենց ճանապարհը, սկսել են մի քանի անգամ անցնել հետիոտնային անցումներով՝ կաթվածահար անելով քաղաքի ամենաբանուկ Տիգրան Մեծ պողոտան:

Ցուցարարները ժամանակ առ ժամանակ բաժանվել են երկու խմբի, փորձել քաղաքի միանգամից երկու տարբեր հատվածներ փակել, ինչը ոստիկանների կողմից կանխվել է:

Մասնակիցների թիվը նախօրդ օրվա համեմատ գրեթե եռակի ավել է: Բացի համազգեստով ոստիկաններից, մեծ թիվ են կազմում նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Ցուցարարների հետ մի քանի անգամ հանդիպել ու զրուցել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը՝ պահանջելով խաղաղ երթը չվերածել բախումների, հիշեցնելով, որ ցուցարարների մեջ քիչ չեն անչափահասները:

Իրավապահները ցուցարարներին հորդորում են չփակել ճանապարհն ու չխոչընդոտել երթեւեկությանը: Փողոցները փակած ցուցարարները ոստիկանության կողմից հեռացվում են:

Մեր թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները, որոնք հիմնականում դպրոցահասակներ ու ցածր կուրսերի ուսանողներ են, որեւէ կերպ չեն ենթարկվում իրավապահների հորդորներին՝ նրանցից պահանջելով ուժ չկիրառել:

Վանաձորցի ցուցարարները ներկայումս գտնվում են քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակում, որտեղ քննարկում են իրենց հետագա քայլերը: 

Նկատենք նաեւ, որ ցուցարարներից մի քանիսը բառացիորեն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրավապահների հանդեպ՝ նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, ինչպես նաեւ իրենց պահվածքով արտահայտում են իրենց արհամարհական վերաբերմունքը իրավապահների հանդեպ: Վանաձորում իրականացվող ցույցը չունի լիդեր, որն էլ շատ հաճախ պառակտման ու հակասական տրամադրություն է ստեղծում հենց ցուցարարների մեջ:

Տպել
1539 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին