Առանց համարանիշի մեքենաներ` ոստիկանական մեքենաների կողքին

Այսօր հանրապետության փողոցներում շարունակվում էր #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնությունների համատեղ խաղաղ անհնազանդությունը, որին միացել էր հասարակության հսկայական հատված: Առավոտյան Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին եւ փոխանցեց ոստիկանության պաշտոնական ծանուցումն այն մասին, որ ցույցը ցրելու որոշում ունեն ու ցանկացած պահի կարող են այն սկսել: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատռեց թուղթը եւ շարունակեց պայքարը:

Քիչ անց, Ֆրանսիայի հրապարակում նորից հայտնվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շուրջ երկու տասյնակ ոստիկանների հետ եւ հորդորեց ցուցարարներին՝ հավաքել վրանները: Ընթացքում ոստիկաններից մեկը ռադիոսարքով կապ հաստատեց իր գործընկերների հետ եւ ասաց, որ պատրաստեն ջրցան մեքենաները:

Օրվա ընթացքում տարբեր տեղերում երեւացին քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, որոնց հասարակական կազմակերպությունների տեսախցիկները ֆիքսել են եւ քանի օր է՝ տարածում են իրենց էջերով` հանրությանն իրազեկ պահելով այդ մասին: Նիկոլ Փաշինյանին միացած ցուցարարների մեջ դեպի ՊԵԿ քայլերթի ժամանակ տարբերվող ոստիկանները գլխարկով էին, հաճախ կապի մեջ էին մտնում, եւ փորձում զննել տեղանքը, լսելով կողքից հնարավոր ամեն տեղեկություն:

Բաղրամյան պողոտայում մի պահ քաղաքացիական հագուստով երեք հաղթանդամ մարդիկ եկան, որոնց նույնպես ճանաչողներ կային, եւ տեղյակ էին, որ ոստիկաններ են: Մի քանի րոպե տեղանքով շրջելուց եւ զննելուց հետո, նրանք հեռացան:

Որոշ դեպքերում ոստիկանները սադրանքով էին փորձում իրավիճակը փոխել: Այսօր ցուցարարները նորից փակել էին մի շարք առանցքային փողոցներ՝ կաթվածահար անելով Երեւան քաղաքի երթեւեկությունը: Տիգրան-Մեծի պողոտայում` Մանկավարժական Համալսարանի հարեւանությամբ, առանց համարանիշների «Լեքսուս» մակնիշի մեքենան, տեսնելով փակ ճանապարհը, սկսեց վիճաբանության մեջ մտնել ցուցարարների հետ: Ցուցարարները կոնֆլիկտի մեջ չէին մտնում, վարորդը նախ պահանջեց բացել ճանապարհը, հետո ասաց, որ տեղյակ է այդ պայքարից եւ ինքն էլ երկար տարիներ պայքարների մեջ է եղել եւ տեսնելով որ բան չի փոխվել, այլեւս չի հավատում նման բաների:

Տեսնելով, որ իր ասածներին կարեւորություն չի տրվում, «Լեքսուս»-ի վարորդը մեքենան շրջեց եւ հետ գնաց՝ մոռանալով, որ ի սկզբանե փորձում էր լեզու գտնել ցուցարարների հետ՝ ճանապարհն ազատելու համար:Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:

Մելիք Ադամյան փողոցում` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կուտակվել, նրանց կողքին մի պահ հայտնվեց ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:Մելիք Ադամյան փողոցից քիչ վերեւ՝ դեպի Բուզանդի փողոց հասնող ճանապարհին կայանված էին մեծ թվով ոստիկանական մեքենաներ, իսկ ոստիկանները փոքր ինչ հեռավորություն պահելով, կանգնել էին 5-ից 10 հոգանոց խմբերով, այնպես, որ շատ չերեւան: Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:Ոստիկանական մեքենաների կողքին առանց համարանիշների գրեթե մեկ տասնյակ տարբեր մակնիշի ավտոմեքենաներ կային, որոնցից մի քանիսի մեջ ոստիկաններ էին նստած:Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:Nikolay Cherenko-Õ« լուսանկարը:

Տպել
3942 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին