Վտանգվել է հասարակության անվտանգությունը. անկարգությունների փաստով քրգործ է հարուցվել

18/04/2018 schedule11:45

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով "Հավաքների ազատության մասին" ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված՝ հավաքի կազմակերպչի և մասնակիցների՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց վրա դրված պարտականությունները, վնասելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող "Երևանի հենակետային բժշկական քոլեջի" մուտքի դուռը, ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված ևս մեկ քրեական գործի նյութերով էլ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից բռնություններով զուգորդված անօրինական գործողությունների հետևանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
451 դիտում

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան

Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը. Հակոբ Արշակյան

Ֆորս մաժոր Ազգային ժողովում. ԸՕ-ի նախագիծը չի քննարկվում ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմներում

Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նորանշանակ նախարարը դիտողություն է արել ծխախոտի մնացորդը գետնին գցող ոստիկանին, այնուհետև ինքն է վերցրել այն (տեսանյութ)

Կամ գնում ենք նոր ԸՕ-ով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

11 տարի անց 1-ին անգամ Կլասիկոն կանցնի առանց Մեսսիի

Կարեւոր խնդիր է լինելու կոոպերացիայի զարգացումը. Տիգրան Սարգսյան

Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ. Ն. Փաշինյան

Լոռին նոր փոխմարզպետ ունի. նոր նշանակումներ մարզպետի թիմում

Իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ. Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հնարավոր է՝ չընդունվեն, 10 պատգամավոր բացակայում է. նիստը լարված է

Պատրաստվում ենք ինտենսիվանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա