Բողոքի ակցիա. գործադուլը վերաճեց հացադուլի

18/04/2018 schedule14:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 16-ի համարում

Ուրբաթ օրը շարունակվեց   Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի, ներկայումս  «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփանի»  ՓԲԸ-ի աշխատակիցների գործադուլը: Նրանցից երկուսը` 1968 թվականին ծնված Կարեն Ավագյանն ու 1958 թվականին ծնված Կարեն Հովակիմյանը, ապրիլի 15-ին ժամը 10.30-ից հացադուլ են հայտարարել: «Եթե էլի առանց աշխատավարձի եմ տուն գնալու, ավելի լավ է՝ չգնամ: Եթե երեխաներս տանը սոված են ու հաց են ուզում, ավելի լավ է՝ ես էլ էս հրապարակում սոված մնամ»,- հացադուլ հայտարարելն այսպես է պատճառաբանում երեք անչափահաս երեխաների հայր Կ. Հովակիմյանը:

Չնայած հինգշաբթի օրը, «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփանի»  ՓԲԸ-ի սեփականատեր Պոլ Բուշերը խոստացավ երեք ամսվա ընթացքում մարել աշխատավարձերի կուտակված պարտքը, սակայն կոմբինատի աշխատակիցներն այս խոստմանը չեն հավատում: Նրանք չընդունեցին նաեւ Պ. Բուշերի առաջարկը` կազմել հինգ հոգանոց կոմիտե` քննարկելու առաջացած հարցերն ու աշխատանքը վերսկսելու պայմանները: «Թող ինքը գա այս հրապարակ ու ամբողջ կոլեկտիվին հանդիպի. ի՞նչ է, կարո՞ղ է հինգ հոգին են գործադուլ հայտարարել»,- ասում են գործադուլավորները: Հանքագործների որոշումն այս անգամ կարծես վճռական է, սակայն նրանք դեռեւս գործադուլային կոմիտե չեն ստեղծել:

«Մեզ ոչ մի կոմիտե, պրոֆկոմ պետք չէ. լավ տղե՞րք են, թող գան մեզ հետ  կանգնեն: Թե չէ ասում են՝ իջեք աշխատանքի` փողերը տալու են: Ոչ. տվեք ու մենք կգնանք»,- շարունակում են նրանք: Վերջիններս պնդում են, որ այլեւս կորցնելու բան չունեն: «Առողջություններս էլ քայքայեցինք, կիսաջան ենք դարձել, չեն էլ ուզում գոնե փող տալ»,- վրդովված ասում են նրանք:  Սյունիքի լեռնաարդյունաբերկան կոմբինատներում աշխատելը, մանավանդ՝ համատարած գործազրկության պայմաններում, մեծ հաջողություն է համարվում: Նույնիսկ  քիչ չեն նրանք, ովքեր աշխատանքի ընդունվելու համար ստիպված են եղել ծանոթ գտնել կամ մաղարիչ անել: Ոչ վաղ անցյալում նրանք աշխատավարձերը ժամանակին ստանում էին, օգտվում էին սոցիալական ծրագրերից:

Մասնավորապես՝ խորհրդային   ու անկախությանը հաջորդած առաջին տարիներին մարդկանց առողջությանը վտանգ սպառնացող արտադրամասերի աշխատակիցները բացի աշխատավարձից,  ստանում էին հավելավճար, կաթ, մածուն եւ նույնիսկ հնարավորություն էին ստանում զեղչ գներով կամ անվճար տարեկան մեկ անգամ հանգստանալ առողջարաններից մեկում: Իսկ հիմա՝ սեփականաշնորհումից հետո, կարգերը փոխվել են:  Ըստ մեր զրուցակիցների, նախկինում եթե գործարանի աշխատակիցներն աշխատանքի վայրում մի հիվանդություն էին ստանում կամ արտադրական խեղում, միանվագ մոտ 200 ԱՄՆ դոլարի չափով փոխահատուցում էր տրվում: 

«Հիմա էդ էլ չկա, մի երկու հազար դրամ են տալիս, ասում են՝ սեփականատերն էդպես ա ուզում»,- նշեցին բողոքավորները: Մեր զրուցակից բժիշկները ասում են, որ կոմբինատի հանքերում  աշխատողների մեծամասնությունը տառապում է թոքերի ու շնչուղիների ծանր հիվանդություններով` բրոնխիտ-սելիկոզով, թոքաբորբով եւ այլն, որոնք հետագայում հանգեցնում են սիրտ-անոթային անբավարարության: Այս պարագայում, բնականաբար, կոմբինատում աշխատողների կյանքի միջին տեւողությունը կարճ է լինում:

Ինչեւէ, երեկ մեր ջանքերը հանդիպելու գործարանի գլխավոր տնօրեն Պ. Բուշերին` ապարդյուն անցան: Վերջինս  ու նրա ղեկավարած ընկերության իրավասու բոլոր աշխատակիցները  հրաժարվում են լրագրողներին հանդիպելուց: Մեր ունեցած տեղեկություններով, անցած գիշերը հրաժարական է ներկայացրել կոմբինատի գործադիր տնօրեն Մարտուն Հակոբյանը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրն է: Այս տեղեկությունը նույնպես չհաջողվեց ճշտել, չնայած կոմբինատի քարտուղար-գործավարը լրագրողներին ասաց, որ նման բան չկա: Իսկ օրվա վերջում գործադուլավորները նորից Պ. Բուշերին էին ներկայացրել իրենց պահանջները:

Մասնավորապես, եղած պարտքի մարում, աշխատավարձի բարձրացում, աշխատանքի պայմանների բարելավում` պահանջվող անվտանգության տեխնիկայի կանոնների ապահովմամբ: Որոշ ժամանակ անց գործարանի ղեկավարությունը պատասխանել էր դրանց: Բայց երբ գործադուլավորները տեղեկացան իրենց պահանջի առաջին կետին առնչվող պատասխանի մասին, ըստ որի, խոստացվում է աշխատավարձի պարտքը մարել երեք ամսվա ընթացքում, բայց միայն 50%-ի չափով,  այլեւս չլսեցին մնացած կետերի պատասխանները՝ հայտարարելով, որ շարունակում են գործադուլը: «Պետք լինի, հեղափոխություն կանենք: Մեզ այս անգամ ոչ ոք չի կանգնեցնի: Հերիք ա խաբեն, մինչեւ որ փողերը չտան՝ գործի չենք գնալու...»,- օրվա վերջում ասացին գործադուլավորները, որոնցից շատերը, ի դեպ, սկսեցին նստացույց:

Ժամանակին շատերը ծափողջույններով ընդունեցին Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականաշնորհման փաստը: Պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ սեփականաշնորհումը ճիշտ է կատարվել, սակայն այսօր  արդյունքները դա չեն վկայում: Մինչեւ օրս հայտնի չեն  նաեւ սեփականաշնորհման պայմանագրի կետերը, որով պղնձի հարուստ հանքավայրը տրվեց օտարին: Վերջինս էլ աստիճանաբար սկսեց թելադրել խաղի իր կանոնները: Իսկ այսօր առկա են հարցեր, որոնց պատասխանը ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել:

Արմեն Մկրտչյան

Տպել
1405 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին