Դեպի լույսի հեղափոխություն. «Հանրապետությունը» գնում է արեւմուտք

18/04/2018 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 16-ի համարում

Երեկ կառավարության նիստերի դահլիճում հրավիրված «Հանրապետություն» կուսակցության չորրորդ հերթական համագումարը իրապես շրջադարձային կարելի է համարել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Երեկ այդ կուսակցությունը հստակ հայտ ներկայացրեց՝ իր վրա վերցնելու երկրում դեմոկրատական հեղափոխության իրականացումը: Ու եթե ընդամենը երկու օր առաջ նույն այդ դահլիճում հրավիրված «Արդարություն» դաշինքի համաժողովից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ է ուզում քաղաքական գործիչների այդ միավորումը, ապա երեկ «Հանրապետություն» կուսակցության հերթական համագումարից հետո գրեթե բաց հարցեր չմնացին։ «Հանրապետություն» կուսակցության համագումարին ներկա էին ՀԺԿ, ՀՀՇ, ՀԱԱԿ նախագահները, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, իսկ «Ազգային միաբանության» նախագահն ուղարկել էր իր ներկայացուցչին։

Պորտալարը ՌԴ-ից կտրվեց

Չնայած ներկուսակցական տեւական հակասություններին եւ տարաձայնություններին, երեկ «Հանրապետություն» կուսակցությունն արձանագրեց, որ իրենք վերջնականապես կտրում են մեր պետության պորտալարն իրեն սպառած ԱՊՀ-ից, որի տանիքը ՌԴ-ն է։ Համագումարում առաջին ելույթը կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանինն էր, որը ներկայացրեց արժեքային արեւմտյան համակարգն անվերապահորեն ընդունելու եւ դեպի այդ համակարգ գնալու իրենց ռազմավարությունը։ Եւ, ի պատիվ կուսակցության քաղխորհրդի ռուսամետ անդամների, վերջիններս, ենթարկվելով կուսակցության որդեգրած քաղաքական արժեքային համակարգին, ոչ միայն չընդդիմացան, այլեւ մնացին նորընտիր քաղխորհրդի կազմում եւ կողմ քվեարկեցին կուսակցության ընդունած բանաձեւին։

«Մենք ապրում ենք պայթունավտանգ մի տարածաշրջանում, որի անունը ոչ միայն Հայաստան է, Հարավային Կովկաս,  այլեւ ԱՊՀ։ Մնալով  ԱՊՀ-ում՝ մենք ոչ թե ապագայի հարցն ենք լուծում, այլ անցյալի։ Անցյալի, որից արդեն 15 տարի առաջ բաժանվել ենք։ Այսօր մեր խնդիրը բաժանման այդ անցումային շրջանը կրճատելն է։ Մենք պարտավոր ենք մեր պետության պորտալարը կտրել արդեն գոյություն չունեցող այդ կառույցից։ Ամբողջ ետխորհրդային տարածքում քննարկվում Է ԱՊՀ-ի՝ իբրեւ անկախ պետությունների չկայացած միավորման հարցը։ Մինչդեռ, հեղափոխությունների կորագիծն օրեցօր նոր պետություններ է իր մեջ ներառում։ Հասել է անկախությունից ժողովրդավարության ընկած անցումային շրջանի ճահճից դուրս գալու ժամանակը։

Այսօր աշխարհն ուզում է մեզ պաշտպանել ու մեզ տեսնել ժողովրդավար։ Դեռ չի եղել ոչ մի ժողովուրդ, որն իր ազատ կամքով երեկվա ու վաղվա մեջ երեկն ընտրի։ Խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ հեղափոխությունը։ Հեղափոխություն՝ նշանակում է արժեքային փոփոխություն, որովհետեւ իշխանափոխությամբ այս հաստատված արժեքները չես փոխի։ Սխալներից պետք է հետեւություններ անել. մենք մեր հետեւությունն արել ենք։ Այսօր մենք ունենք իշխանություն, որն ինքն է փորձում իշխանափոխություն կազմակերպել եւ իշխանությունը փոխանցել ինքն իրեն։ Չի ստացվի։ Թույլ չենք տա։ Ռոբերտ Քոչարյանը հեռանալու է, եւ նրան չի հաջողվելու իր թափուր թողած աթոռին նստեցնել ո՛չ Սերժ Սարգսյանին եւ ո՛չ էլ մեկ ուրիշին։

Բոլոր նրանք, ովքեր փոփոխությունների կողմնակից են, մեր հարազատն են։ Բոլոր նրանք, ովքեր փոփոխություններին դեմ են, դեմ են մեր ժողովրդին։ Հասել է ընտրության պահը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նաեւ իշխանության մեջ գտնվող չվարկաբեկվածների համար։ Ես ձեզ կոչ եմ անում՝ ժամանակն է, միացեք մեզ։ Նրանք, ովքեր այսօր կկանգնեն մեր կողքին, նրանք վաղվա իշխանություններն են, ովքեր այսօր կվախենան՝ վախենալու են նաեւ վաղը։ Ընտրությունը ձերն է։ Ու մեզ մնում է միայն որոշված օրը, որոշված տեղում հավաքվել»,- իր ելույթում ասաց Արամ Զ. Սարգսյանը։ Հաջորդ ծրագրային ելույթը կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցինն էր, որը հստակ հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ արժեքային արեւմտյան համակարգի ընդունումը.

«...Մոսկվան իր գործնական քաղաքականությամբ խոչընդոտում է ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զարգացմանը։ Կրեմլի համար մեր երկիրը սոսկ ռազմական բազա է, ֆորպոստ։ Հայաստանի ընդդիմությունը 2003-ի ընտրությունների թե՛ նախընտրական եւ թե՛  ետընտրական փուլում չընկալեց ռուսական գործոնի վտանգը, ինչի հետեւանքով սահմանադրական կարգի վերականգնման պահանջը այդպես էլ չդարձավ հասարակությանը համախմբող եւ նպատակային պայքարի գաղափար։ Մինչդեռ, ժամանակն է հստակ ձեւակերպելու, որ հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթն էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի կայուն զարգացումը հնարավոր է եվրաատլանտյան կառույցներին, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու, այդ կառույցների չափանիշները մեր երկրի ներքին բարեփոխումների առանցքը դարձնելու պարագայում։

Եվրոպական ուղղությունը պետք է դիտարկել ոչ թե սոսկ իշխանափոխության, այլ երկրի զարգացման համատեքստում։ Սա պետք է լինի մեր ստրատեգիական ընտրությունը, արժեքային կողմնորոշումը, որն իր արտացոլումը կգտնի Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ»,- հայտարարեց Սուրենյանցը։ «Հանրապետություն» կուսակցության միաձայն ընդունած բանաձեւը եւս հաստատեց «դեպի Արեւմուտք» արժեքային համակարգը.

«... Տարիներ շարունակ թմբկահարված կոմպլեմենտարիզմն ի վերջո հանգեցրել է Ռուսաստանից միակողմանի կախվածության՝ սահմանափակելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի հնարավորությունները։ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի շրջադարձը դեպի իրական ժողովրդավարություն հատկանշվելու է որպես դեմոկրատական հեղափոխություն։ Դեմոկրատական հեղափոխություն նշանակում է՝ գործող վարչախմբի հեռացում, ժողովրդի ազատ ընտրությամբ օրինական իշխանության ձեւավորում եւ ժողովրդավարացմանն ուղղված համակարգային փոփոխությունների իրականացում։ Դեմոկրատական հեղափոխություն նշանակում է՝ Հայաստանի արեւմտյան քաղաքակրթական կողմնորոշում, քաղաքակիրթ աշխարհին Հայաստանի լիարժեք ինտեգրում։ Դեմոկրատական հեղափոխության կարգախոսներ են՝ «Հայաստանի դեմոկրատական միասնություն», «Իշխանության նոր որակ», «Ժողովրդավարական Հայաստան»,- ասված է համագումարի ընդունած բանաձեւի մեջ։ 

Լռության գինը

Ընդամենը երկու օր առաջ «Արդարություն» դաշինքի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» ֆորումի ընթացքում դաշինքի լիդերներն ուղղակի հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է հեղափոխությունն, ու իրենք գնում են իշխանափոխության՝ պահպանելով կարգ ու կանոնի բոլոր օրենքները։ Երեկ «Հանրապետություն» կուսակցության անդամները հստակ հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է իշխանափոխությունը, քանզի դա չի բերելու արժեքային համակարգի փոփոխության, ու իրենք գնում են դեմոկրատական հեղափոխության։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչ արժեցավ ընդդիմության լռության գինն ու անվճռականությունը։

«... Լռեցրեցին ազատ խոսքը, ընդդիմությունն անհրաժեշտ վճռականություն չցուցաբերեց, մեր երկիրը տնտեսական տարածքում դարձրեցին կույրաղիք, դարձյալ լռեցինք, ազատագրված տարածքները վերանվանեցին գրավյալ, այնուհետեւ՝ անվտանգության գոտի՝ լռեցինք, ոտնահարեցին մարդկանց տարրական իրավունքները, մեր աչքի առաջ ձեւավորեցին դասական բռնապետություն՝ մենք լռում ենք։ Այդ լռության արդյունքում մենք ստացանք քաղցած բռնապետություն։ Իհարկե, այս լռությունը կարելի է արդարացնել՝ ասելով, որ մենք կարգուկանոնի կողմնակիցն ենք։ Սակայն եկեք չմոռանանք, որ սա մեր երկիրն է, ու մենք իրավունք չունենք կողքից նայել ու չտեսնել, թե անօրինականության ինչ ճահճում է թաղվել մեր երկիրը»,- ասաց Սմբատ Այվազյանը։ 

Նրա ելույթից հետո, ուր շոշափվեց Ստեփան Դեմիրճյանի կարգուկանոնի մասին հանրահայտ թեզը, ՀԺԿ առաջնորդն իր կուսակիցների հետ դուրս եկավ դահլիճից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների որեւէ հարցի։ Այսպիսով, առանց պաշտոնական որեւէ հայտարարության, երեկ «Հանրապետություն» կուսակցությունն իրեն, ըստ էության, դուրս դրեց «Արդարություն» դաշինքից, քանզի այն ռազմավարությունը, որը որդեգրել է «Հանրապետություն» կուսակցությունը, որեւէ աղերսներ չունի Ստեփան Դեմիրճյանի գլխավորած դաշինքի սահմանադրական իշխանափոխության ծրագրի հետ։

Համագումարի ավարտին մենք Արամ Սարգսյանին հարցրեցին, թե մի դաշինքի ներսում ինչպե՞ս են համատեղվելու հեղափոխության չգնալու «Արդարություն» դաշինքի եւ հեղափոխության գնալու «Հանրապետություն» կուսակցության մարտավարությունները։ «Ես հակված չեմ ընդդիմադիր դաշտում խրամատներ փորել։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք փոփոխության կողմնակից են, նրանք մեր դաշնակիցներն են։ Թե ինչ մոտեցումներ ունի ՀԺԿ-ն այդ փոփոխությունները կատարելու համար՝ սահմանադրական, թե՝ հեղափոխական, դա նրանց տեսակետն է»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արամ Սարգսյանը։

Ա-րա՛մ, նախագահ

«Հանրապետություն» կուսակցության համագումարի հաջորդ օրակարգային հարցը նոր քաղխորհրդի եւ նախագահի ընտրությունն էր։ Կուսակցության 15 հոգուց բաղկացած քաղխորհրդում  տեղի ունեցավ ընդամենը մեկ փոփոխություն. ԱԺ նախկին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի փոխարեն քաղխորհրդի անդամ ընտրվեց կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության քարտուղար, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռոմիկ Մխիթարյանը։ Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը վերընտրվեցին քաղխորհրդի կազմում։ Կես ժամով փակ նիստ գումարած քաղխորհուրդը, Ալբերտ Բազեյանի առաջարկով, կուսակցության քաղխորհրդի նախագահ ընտրեց Արամ Սարգսյանին։

Մինչեւ վերջին պահը կուսակիցները համոզել են Ալբերտ Բազեյանին՝ մնալ կուսակցության նախագահի պաշտոնում, սակայն, ինչպես ասաց Բազեյանը, ինքը որոշել է առժամանակ չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Իսկ կուսակցության նորընտիր նախագահն ասաց. «Նման կուսակցության նախագահ լինելը ավելի մեծ պատիվ է, քան երկրի նախագահ լինելը»։

Այդուհանդերձ, «Հանրապետություն» կուսակցության համագումարն արձանագրեց, որ շատ շուտով տեղի է ունենալու կուսակցության արտահերթ համագումարը, որը դեմոկրատական հեղափոխությունից հետո ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը. «Մեր հեղափոխությունը չի ենթադրում «Ավրորա» հածանավի կրակոց, եւ նախագահականի վրա գրոհ չի լինելու, ապակիներ չեն ջարդվելու, որովհետեւ այդ շենքը մեզ դեռ պետք է։ Մեր հեղափոխությունը լինելու է անակնկալ։ Ես ավելին գիտեմ, բայց փակագծերը բացել չեմ ուզում»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նորընտիր նախագահը։

«Հանրապետություն» կուսակցության համագումարին ներկա էին ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության անդամները (նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմինեն)։ «Հանրապետություն» կուսակցության համագումարից ակնհայտ դարձավ, որ դեմոկրատական հեղափոխությունը, որը, ըստ Արամ Սարգսյանի, կրելու է լույսի հեղափոխություն անունը, գլխավորելու է քաղաքական ուժերի այս եռյակը, որն առաջիկայում կներկայացնի դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու իր ծրագիրը։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1788 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի