Արտոնություններ արտոնյալներին. հարկ ենք իջեցնում

18/04/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 16-ի համարում

Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու  նախագծերին: Սրանով, ինչպես նշված է կառավարության լրատվական ծառայության հաղորդագրությունում, ընդամենը դրույքաչափերն արտահայտվելու են դրամով: Ինչի՞ մասին է խոսքը: Այս փոփոխությունը դիտարկենք բենզինի օրինակով: 2003 թվականի վերջին ընդունված «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ ներկրողները պետք է վճարեն 224 դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր տոննա բենզինի եւ 65 դոլարին համարժեք դրամ՝ դիզվառելիքի դիմաց:

Այս փոփոխությամբ «224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինվում են «112 հազար դրամ», եւ «65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինվում են «32 հազար դրամ» բառերով: Այն, որ հարկերում դոլարային արտահայտությունը պետք է փոխվեր դրամայինի, մի քանի շաբաթ առաջ մեզ հետ զրույցում ակնարկել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Խնդիրն այն է, որ դոլարի արժեզրկման արդյունքում բենզին ներկրողները հաստատագրված հարկը վճարելիս գումարի դրամական արտահայտությամբ շահում էին, իսկ բյուջեն` տուժում: Պարզաբանենք. ասենք, անցած տարվա սկզբին, երբ մեկ դոլարն արժեր 568 դրամ, բենզին ներկրողները վճարում էին 224 դոլարին համարժեք դրամ` 127 հազար: Իսկ հիմա՝ նույնպես 224 դոլարին համարժեք դրամ, որը, սակայն, արդեն կազմում է 101 հազար դրամ:

Այլ կերպ ասած, մեր բյուջեն դոլարի արժեզրկման ընթացքում յուրաքանչյուր տոննա բենզինի դիմաց ստանում է ավելի քան 25 հազար դրամ պակաս: Եթե նույնիսկ վերցնենք պաշտոնական թվերը, ապա Հայաստան յուրաքանչյուր տարի ներկրվում է ավելի քան 200 հազար տոննա բենզին: Այս հաշվարկով, մեր բյուջեն միայն բենզինից տարեկան կորցնելու էր ավելի քան 5 մլն դոլար: Այս տեսանկյունից դրույքաչափի` դոլարից դրամի անցնելը ճիշտ է: Սակայն իրականում կառավարությունն իր ներկայացրած նախագծով, փաստորեն, իրականացրել է բենզինի հարկման դրույքաչափի նվազեցում: 224 դոլարը 112 հազար դրամով փոխելով՝ կառավարությունը, փաստորեն, արձանագրել է մեկ դոլարը=500 դրամ հաշվարկը:

«Նախագծի նախնական տարբերակով առաջարկել էինք մեկ դոլարը 550 դրամ հաշվարկը, բայց քանի որ բյուջեի մասին օրենքում հաշվարկները կատարված են մեկ դոլարը` 500 դրամով, դա միակ օրենսդրական հիմնավորումն էր, որ կարող էինք բերել»,- մեր հարցին ի պատասխան երեկ ասաց այդ նախագիծը ներկայացրած գերատեսչության ղեկավարը` ՀՀ ֆիննախարար Վարդան Խաչատրյանը: Վերջինս նշեց մի քանի այլ տարբերակ, որով կարելի էր հաշվարկել նոր դրույքաչափը, օրինակ՝ հաշվարկել անցած տարվա դոլար-դրամ հարաբերակցության միջին ցուցանիշը` մեկ դոլարը=537 դրամ: Բայց այս բոլոր հաշվարկները բախվում են մի պարզ ու հասարակ հանգամանքի, որը տարընթերցումների տեղիք չի տալիս:

Վերը նշված օրենքը, որում պատրաստվում են փոփոխություններ կատարել, ընդունվել է 2003թ. դեկտեմբերի 25-ին, Քոչարյանն այն ստորագրել է դեկտեմբերի 29-ին, եւ այն գործողության մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ին: Այդ երեք օրերին էլ մեկ դոլարն արժեցել է 568 դրամ: Այսինքն՝ հաշվարկվել է, որ յուրաքանչյուր տոննա բենզինից բյուջեն ստանալու է 127 հազար դրամ եւ որոշ ժամանակ ստացել է: Իսկ հիմա յուրաքանչյուր տոննայից բյուջեն ստանալու է 112 հազար դրամ: Ստացվեց, որ բենզինի հարկման դրույքաչափը նվազեցվել է 11,8 տոկոսով: Նույն հաշվարկն է գործում նաեւ ծխախոտի համար, ընդ որում՝ ե՛ւ ներկրվող, ե՛ւ տեղում արտադրվող: Կարո՞ղ եք հիշել որեւէ դեպք, որ վերջին տարիներին Հայաստանում որեւէ բիզնեսի հարկման դրույքաչափն այսքան նվազեցվի: Չկա նման դեպք: Բացի նվազեցնելը:

Դոլարի արժեզրկումը սկսվել է դեռ ութ ամիս առաջ: Եւ այդքան ժամանակ պահանջվեց, որ կառավարությունը վերանայեր դրույքաչափը, ամիսներ շարունակ, պատկերավոր ասած՝ 11,8 տոկոսից էլ մեծ հարկային արտոնություն տրամադրելով նրանց: Ինչո՞ւ այսքան երկար: «Հասարակ հարց կա, որ ամեն մի կառավարություն, պետական կառույց ծանր գործառույթները միշտ երկարացնում է»,- մեր այս հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարարը: Շատ ծանր գործառույթ է: Փոփոխվող օրենքները ՀՀ ամենակարճ օրենքներից են` յուրաքանչյուրը մի 8 հոդված ընդամենը: Փոփոխության նախագիծը վեց տող է: Փոփոխության տրամաբանությունն էլ տարրական է: Եւ սա համարվում է ծանր գործառույթ, որը պետք է տեւեր մի քանի ամիս: Ու այդքան ծանր օրեր ու ամիսներ ապրելուց հետո էլ կառավարությունը որոշեց հարկային արտոնություններ տրամադրել բենզինի ու ծխախոտի բիզնեսներին: Շատ աշխատասեր, հեռատես ու անկաշառ կառավարություն ունենք:

Հայկ Գեւորգյան

Տպել
1153 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան