Ֆիզիկապես ի վիճակի չեմ մասնակցել ցույցերի, բայց եթե կարիքս լինի՝ պատրաստ եմ. Լիլիթ Պիպոյան

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնությունների անդամների շարունակական պայքարի մասին այսօր ՀԺ-ն զրուցել է երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: Երգչուհին այս օրերին ցույցերին չի մասնակցել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ. «Մի տասը տարի առաջ մասնակցում էի, հիմա չեմ կարողանում, առողջությունս թույլ չի տալիս»:

Ապրիլի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ազդեցիկ գործիչներին կոչ արեց միանալ ժողովրդական պայքարին: Լիլիթ Պիպոյանից հետաքրքրվեցինք՝ կմիանա՞ պայքարին կամ որևէ կոչով հանդես կգա՞:

Երգչուհին ասաց, որ շատ է հարգում Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական գործիչ գնահատում է Փաշինյանի կողմից իրականացվող յուրաքանչյուր քայլ, սակայն հստակ մշակված ծրագրային առաջնահերթությունների պակաս է նկատում:

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, կարելի է ասել, միակ քաղաքական գործիչն է, որ հանուն հասարակության պատրաստ է ինչ-որ քայլերի գնալ, սակայն չեմ տեսնում հստակ ծրագիր այս պահին: Ինչ վերաբերում է իմ միանալուն՝ այս պահին ոչինչ չեմ կարող ասել, բայց, եթե զգամ, որ կարիք կա, ու իմ կողմից էլ է պետք որոշակի քայլերի գնալ՝ ես պատրաստ եմ, սակայն այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Լիլիթ Պիպոյանը:

Երգչուհին խոսելով Հայաստանում տիրող ներկայիս վիճակի, ծայրահեղ աղքատության ու օրըստօրե ավելացող բացասական երեւույթների մասին, ասաց, որ այստեղ վիճակը շատ վատ է. «Մեր երկրում վատ են ե՛ւ կրթական ե՛ւ առողջապահական ոլորտները, էլ չեմ խոսում եւ էկոլոգիական հարցերի կամ թոշակառուների կատաստրոֆիկ վատ վիճակում գտնվելու մասին»:

Անդրադառնալով փշալարերով պատված Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետացմանը՝ երգչուհին ասաց, որ իր կարծիքով, եթե անգամ Սերժ Սարգսյանը չդառնար ՀՀ վարչապետ՝ միևնույն է՝ ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկն էր դառնալու, որը եւ ակնհայտ ոչ մի փոփոխության կամ դրական առաջխաղացման չէր բերելու: Ըստ Լիլիթ Պիպոյանի՝ համակարգային փոփոխություն է պետք, որի մեկնարկը տալը մի փոքր անիրատեսական է թվում այս պահին:

Լիլիթ Պիպոյանի հետ զրուցեցինք նաև երեկվա միջադեպի մասին, երբ մի խումբ երիտասարդներ դիտավորյալ ծեծկռտուք էին կազմակերպել, Մաշտոց-Թումանյան խաչմերուկում խուլիգանություններ արել՝ նպատակով, որ իրենց գործողությունները վերագրեն խաղաղ ցուցարարներին եւ ոստիկանությունը գործելու հիմք ունենա: Երգչուհին մտահոգություն հայտնեց եւ ասաց, որ վախենում է, թե այս ամենը չի կարող խաղաղ հանգուցալուծում ստանալ: 

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
5182 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ