Դասադուլի կոչեր Վանաձորի ուսումնական հաստատություններում (լուսանկարներ)

Այսօր կեսօրից վանաձորցի ցուցարարներին են միացել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ովքեր ցուցարարների հետ նախ մտել թիվ 5 ավագ դպրոց, ապա փորձել մուտք գործել թիվ 11 ավագ դպրոց, որտեղ նրանց մուտքն արգելվել է դպրոցի տնօրենի կողմից:

Փոստանջյանն ու ցուցարարները դասադուլի կոչեր են հնչեցրել դպրոցի բակում եւ ուղեւորվել արդեն Վանաձորի տեխնոլոգիական քոլեջ, որտեղ հանդիպել են փակ դռների:

Այստեղ եւս համապետական դասադուլի կոչեր են հնչեցվել, որտեղից էլ ցուցարարներն ուղեւորվել են երաժշտական ուսումնարան:

Ի տարբերություն նախորդ երկու ուսումնական հաստատությունների, չնայած որ դռնապանն ու մի քանի ուսանողներ փորձեցին արգելել ցուցարարների մուտքը շենք, ցուցարարներին հաջողվել է մտնել ուսումնարանի շենք, բարձրանալ բոլոր հարկերն ու դասադուլի կոչեր հնչեցնել: Ուսումնարանի դռնապանը հեռացրել է ցուցարարներին շենքից:

Վանաձորի պետական մանկավարժական համալսարան ցուցարարները չեն կարողացել մտնել, քանի որ ուսանողների մուտքը համալսարանի անցակետում իրականացվում է հատուկ անցաթղթերով:

Ցուցարարները բողոքի երթը շարունակել են դեպի Հայքի հրապարակ:

Տպել
935 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահնռր

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է