Հրամանատարը հերքում է զինծառայողին ծեծելու մասին տեղեկությունները եւ մանրամասնում դեպքը

«Հայկական ժամանակ»-ը մի քանի օր առաջ տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հայտնվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում: Ծեծված զինծառայողը Ալբերտ Միհրանյանն է, որին ըստ հրամանատարի ծեծել է համածառայակիցը՝ Արթուր Սիմոնյանը:

Արթուր Արեյանն այսօր Արցախից եկել էր Երեւան՝ «ՀԺ» խմբագրություն դեպքի վերաբերյալ պարզաբանում ներակայացնելու եւ իր մասնակցությունն այս ծեծկռտուքին հերքելու համար:

Արթուր Արեյանը կոչումով կապիտան է: Զինված ուժերում ծառայում է արդեն 9 տարի: Այդ ընթացքում էլ հասցրել է ավարտել մագիստրատուրան:

Մեզ հետ զրույցում Արթուր Արեյանը հերքեց լուրը, նշելով, որ երբեք զինվորի չի խփել:

Գումարտակի հրամանատար Արթուր Արեյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Արեյան, նախ, ե՞րբ է դեպքը տեղի ունեցել եւ ո՞րն է եղել միջադեպի պատճառը:

- Դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին, ժամը 15:20-ի սահմաններում: Բաղնիքում լողանալիս երկու համածառայողեր լոգարանից դուրս գալուց սկսել են իրենց կարգի բերել, ինչի ժամանակ էլ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ. զինծառայողը մյուսին հայհոյել է, նա էլ ասել է՝ ինձ մի հայհոյի, սա էլ հրավածել է զինծառայողի դեմքին: Դրանից հետո վաշտի հրամանատարը համածառայակցին ծեծած զինծառայողին բերում է ինձ մոտ. հարվածից զինծառայի դեմքը ջարդած է լինում ու ես միանգամից ծեծողին տանում եմ զորամասի հրամանատարի մոտ: Էդ երեխուն (նկատի ունի տուժած զինծառայողին) տեղափոխում են Ջաբրայիլի հոսպիտալ, այնտեղից տանում են Ստեփանակերտ, Ստեփանակերտում երեք օր մնալուց հետո տեղափոխում են Երեւանի զինվորական կլինիկական հոսպիտալ: Հիմա էլ ինչքան տեղյակ եմ՝ խնամքի տակ է, զինծառայողը երեք օրից կանցնի ծառայության: 

Իսկ ի՞նչ կարգավիճակ ունի համածառայակցին հարվածած զինծառայողը:

- Նա 4 օր մնացել է, հետո 20 օր կարգապահական զորամասում մնալուց հետո անցել է սովորական ծառայության: Դեպքի առթիվ կա նաեւ հարուցված քրեական գործ:

- Դեպքի հետ կապված շրջանառվում էր ձեր անունը, մասնավորապես այն, որ դուք եք ծեծի ենթարկել զինծառայողին: Կպարզաբանե՞ք, դուք ի՞նչ առնչություն ունեք դեպքի հետ:

- Ես չգիտեմ ինչի են կապում ինձ հետ: Ես որ խփած լինեի, նախ առաջին հերթին չէի հասնի ստեղ, երկրորդն էլ՝ եթե ես հարվածում եմ, ասում եմ հարվածում եմ, կյանքում էդ մարդը չեմ եղել, եթե չեմ արել, ասում եմ՝ չեմ արել: Ամեն մարդու համար իր անունը բոլորից վեր է, մեկնաբանություններում ինձ ինչ ասես չեն ասել, հազար տեղից զանգել են, մի արարքի համար, որը ես չեմ արել: Ես վատ եմ զգում, որ իմ շրջապատը կարող է նմանատիպ բաներ լսի իմ մասին: Ինչպե՞ս կարող են ցեխ շպրտել իմ անցած ուղու վրա, ես այնպես եմ ծառայել, որ որեւէ մեկը չի կարողացել ասել՝ աչքիդ վերեւը ունք կա, թասիբի, ինքնասիրության հարց կա, որ պետք չի տենց բան անել:

- Ձեր մասնակցությամբ բանակում միջադեպեր եղե՞լ են:

- 9 տարվա մեջ հնարավո՞ր է միջադեպ չլինի, ինչը որ ես չեմ արել, ես դրա մասին եմ ասում: Պետք էր ավելի կոնկերտ դեպքը ճշտել, նոր հրապարակել, ոչ թե իմ անունս սենց պախարակվեր:

Համածառայակցին հարվածած զինծառայողը մշտապե՞ս է ուշադրության կենտրոնում հայտնվում, միջադեպեր ստեղծում:

- Ինքը փորձել է տարբերվել, բայց միշտ սանձը քաշած է եղել, անպես չի, որ իմ մոտ ինչ-որ մեկը կարող է տարբերվել: Աշխատում ենք այնպես անել, որ բոլորը հավասար լինեն, սկզբունքը պահենք: Ի՞նչ կա էստեղ ցույց տալու:

Դեպքից հետո դուք բացատարություն տվե՞լ եք:

- Երբ մամուլում հայտնվել է, առաջինը ես եմ ցանակցել այս հարցը պարզաբանել, ասել, որ ես դրա հետ կապ չունեմ: Ինչ որ ես չեմ արել, պետք չի, որ դա կապեն ինձ հետ: Սպասենք, տեսնեք ինչ լինի այդ գործով:

- Իսկ տուժած զինծառայողն ինչպե՞ս է ծառայում, նրա հետ խնդիրներ կա՞ն

- Շատ խելոք է, խեղճուկրակ ընտանիքից:

Տպել
2517 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են