«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման առանձնահատկությունները. խմբագրական

Այս օրերին Երեւանում անցկացվող զանգվածային միջոցառումները առանց չափազանցության աննախադեպ են: Եվ առաջին հերթին՝ բովանդակային իմաստով: Իհարկե, զանգվածային բողոքի ակցիաները ամենեւին արտառոց չեն հայաստանցիների համար, սակայն դրանց բնույթը դիտարկելու դեպքում կհամոզվենք, որ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը յուրահատուկ է: Խնդիրն այն է, որ այս շարժումը չի նախորդում համապետական ընտրությունների: Առջեւում ընտրություններ չկան, եւ կոնկրետ որեւէ քաղաքական ուժ նպատակ չի դրել կոնսոլիդացնել իր էլեկտորատը: Սա նաեւ հետընտրական գործընթաց չէ, որպեսզի փողոց դուրս գա ավանդական դարձած ընտրակեղծիքների դեմ ընդվզող ժողովուրդը:

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը նաեւ իր մեջ չունի կոնկրետ սոցիալական բաղադրիչ: Այս շարժման հիմքում չկա սոցիալական որեւէ պահանջ: Վերջին տարիներին Երեւանը ցնցած «Էլեկտրիկ Երեւան» եւ այսպես կոչված «100 դրամ» շարժումների համար առնվազն որպես առիթ սոցիալական խնդիրներն էին՝ մի դեպքում էլեկտրաէներգիայի թանկացումը, մյուս դեպքում՝ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը:

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը նաեւ ընդգծված երիտասարդական է: Այս իմաստով, իհարկե, վերը նշված «Էլեկտրիկ Երեւան» եւ «100 դրամ» շարժումները եւս հիմնականում «երիտասարդական էին», բայց դրանք չունեցան այն մասշտաբը, որը նկատվում է այս օրերին: Ուսանողների եւ երիտասարդության մասնակցության այսպիսի մասշտաբը «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մեջ ուշագրավ է նաեւ նրանով, որ «Էլեկտրիկ Երեւանը» եւ «100 դրամը» ընդգծված չքաղաքականացված գործընթացներ էին եւ իրենց առաջ որեւէ քաղաքական նպատակ չէին դնում, եւ պատկերավոր ասած, գրավիչ էին երիտասարդների համար: Նաեւ չունեին ընդգծված հակաիշխանական բնույթ: Այս օրերին ընթացող գործընթացները զուտ քաղաքական են, ընդգծված հակաիշխանական, ու պարզվում է, որ երիտասարդության համար նման օրակարգը ամենեւին էլ վանող չէ:

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման մյուս առանձնահատկությունն այն է, որ դրա կազմակերպիչները քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում չէ, որ գործում են: Այսինքն, այս հզոր շարժումը չի սկսվել մի քանի քաղաքական ուժերի միավորման եւ համատեղ գործողության շնորհիվ: Նախկինում շատ թե քիչ հզոր գործընթացներին նախորդել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Հակառակը: Շարժման մեկնարկի նախօրեին հիմնական կազմակերպիչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենակ մնաց: ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան ՔՊ-ին, այլեւ նույնիսկ կամա, թե ակամա՝ բարդություններ ստեղծեցին պայքարի դուրս եկած իրենց գործընկեր կուսակցության համար:

Մյուս առանձնահատկությունը շարժման աշխարհագրությունն է: Դժվար է հիշել մի շարժում, որը իր՝ արդեն կայուն «մասնաճյուղերն» ունենա հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում: Այս քաղաքներում արդեն երրորդ օրն է՝ տեղի են ունենում անհնազանդության տպավորիչ գործողություններ, որոնք զարմացնում են հատկապես տեղաբնակներին, որոնց համար քաղաքական օրակարգով փողոց դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից էր:

Հենց շարժման սկզբից իշխանական եւ մերձիշխանական գործիչներն ու լրատվամիջոցները շեշտը դրել էին մասնակիցների թվի վրա: Նույնիսկ Սերժ Սարգսյանի համար դա լրջագույն փաստարկ էր եւ ԱԺ-ում ունեցած ելույթում նա քամահրանքով էր խոսում մասնակիցների փոքր թվի մասին: Թվեր էին հրապարակվում, թե մի քանի հարյուր մարդ, հետո արդեն խոսվեց մի քանի հազարի մասին, հետո 4 հազար 600 հոգու մասին, իսկ նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի՝ վերեւից արված լուսանկարների էլեկտրոնային վերլուծությունը արձանագրել էր 30-35 հազար մարդու մասնակցություն: Քի՞չ է դա, թե՞ շատ: 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների լուսանկարների էլեկտրոնային վերլուծություն չի արվել, եւ համեմատելի փաստեր այս պահին չկան: Բայց զուտ վիզուալ իմաստով անցած երկու օրերին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների մասնակցությունը լրիվ համադրելի է տասը տարի առաջ տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքների մասնակիցների թվի հետ: Շա՞տ է, թե՞ քիչ 30-35 հազար մարդու մասնակցությունը: Դա Հայաստանի բնակչության պաշտոնական թվի 1 տոկոսն է: Համեմատության համար նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում 30-35 հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքը համազոր է, ասենք, Փարիզում 700 հազարանոց հանրահավաքի, Բեռլինում՝ 830 հազարանոց հանրահավաքի, Վաշինգտոնում 3.2 միլիոնանոց հանրահավաքի կամ Պեկինում 18 միլիոն մասնակից ունեցող հանրահավաքների հետ: Նման հանրահավաքներ նշված քաղաքներում երբեք չեն եղել ու դժվար թե լինեն: Իսկ Երեւանում լինում են:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում:

Տպել
7035 դիտում

Ըննթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին