Ուզում ենք 175 միլիոն դոլար քանի որ 900 միլիոն չեն տալիս

19/04/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 19-ի համարում

«2001 թվականին տնային տնտեսությունների շրջանում արված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ  քաղաքային բնակավայրերում աղքատությունը կազմում է 51 տոկոս: 2004 թվականի նույն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քաղաքային բնակավայրերում աղքատությունը նվազել է 12 տոկոսով»: Այս ցուցանիշները ԱՄՆ կառավարության կողմից 2004 թվականին սկսված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին նվիրված քննարկման ժամանակ երեկ հրապարակեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Իհարկե, հայաստանցիները բոլոր հիմքերն ունեն ՀՀ կառավարության տնտեսական ցուցանիշներին չհավատալու, սակայն այս պահին ոչ թե դա է կարեւոր, այլ այն ցուցանիշը, որ հետեւեց սրան:

Տիգրան Խաչատրյանը հրապարակեց նաեւ նույն ժամանակահատվածում գյուղական տնային տնտեսությունների շրջանում աղքատության նվազման ցուցանիշը՝ 1,5 տոկոս: Ըստ այդմ, գյուղական բնակավայրերում 1 տոկոս տնտեսական աճը բերում է ընդամենը 0,34 տոկոս աղքատության նվազման: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին նվիրված քննարկումը երեկ կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրեն Կառլ Ֆինկենշերը, «Վորլդ Վիժընի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Թոմսոնը:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը 2,5 միլիարդ դոլար է հատկացնում աշխարհի 16 երկրների, որոնց շարքում է նաեւ Հայաստանը: Ու թերեւս այս փաստից խիստ ոգեւորված մեր կառավարությունը որոշել էր, որ 16 երկրների տրամադրվելիք  այդ գումարից գրեթե մեկ միլիարդը կարող էր հատկացվել Հայաստանին, եւ անցյալ տարի համապատասխան առաջարկների փաթեթ էր ներկայացրել, ինչը մերժվեց: Ինչպես տարեվերջին  խոստացավ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, կառավարույթունն արդեն պատրաստել եւ  «ՀՄ» կորպորացիային է ներկայացված ՀՀ-ի նոր, ավելի համեստ առաջարկությունների փաթեթը: Այս անգամ մեր կառավարությունն այս ծրագրից խնդրում է ընդամենը 175 միլիոն դոլար եւ նախատեսում է, որ այն կիրացնի չորս տարվա ընթացքում:

Հետաքրքիր է, որ նախորդ ծրագրի 900 միլիոն դոլարը ՀՀ կառավարությունը պատրաստվում էր իրացնել երեք տարվա ընթացքում: Ոչ ոք, իհարկե, չի կասկածում, որ մեր կառավարությունն ունակ է շատ ավելի կարճ ժամանակում շատ ավելի մեծ փողեր  «իրացնել», սակայն ակնհայտ է, որ  այս հանգամանքը չի վրիպել ամերիկացիների աչքից, եւ նրանք պահանջել են գումարի  նպատակային իրացման ավելի տրամաբանական ժամկետներ նշել:  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ մտած երկրներից ԱՄՆ կառավարության հիմնական պահանջն աղքատության նվազումն է:  Իսկ  քանի որ Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատությունը նույնիսկ «տնտեսական երկնիշ աճի» պայմաններում չի նվազում, ապա «Հազարամյակի մարտահրավերներ»-ից ակնկալվող այդ գումարը ՀՀ կառավարությունը պատրաստվում է ծառայեցնել հենց գյուղական բնակավայրերին:

Ըստ Տիգրան Խաչատրյանի, կառավարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ գյուղական բնակավայրերում աղքատությունը կարելի է նվազեցնել առաջին հերթին ոռոգման համակարգերի, եւ հետո՝ գյուղական համայնքային ճանապարհների վերականգնման միջոցով: Այդ պատճառով առաջարկությունների նախնական փաթեթից հանվել են բոլոր այն ծրագրերը, որոնք որեւէ կերպ չէին նպաստելու աղքատության նվազմանը, եւ ծրագիրն ընդհանուր առմամբ վերանայվել է: Ըստ նոր ծրագրի, 175 միլիոնից 118 միլիոնը կհատկացվի ոռոգման խնդիրների լուծմանը: Ոռոգման համակարգերի վերականգնումը գյուղերում աղքատության նվազման համար  կարեւոր գործոն հանդիսանալը Խաչատրյանը հիմնավորեց այսպես՝ այսօր Հայաստանում ոռոգվում է ընդամենը 135 հազար հեկտար հողատարածք, որտեղից ի հայտ է գալիս ողջ գյուղական արտադրության 85 տոկոսը:

Ի սկզբանե ոռոգման համակարգերի համար  կառավարությունը խնդրել էր 220 միլիոն դոլար: Իսկ մնացած 75 միլիոնը՝  305 փոքր եւ կտրված բնակավայրերը մեծ բնակավայրերին կապող ճանապարհների բարեկարգման համար: Սա էլ հիմնավորվում է նրանով, որ մեծ քաղաքներից եւ բնակավայրերից կտրված գյուղական բնակավայրերում աղքատության ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան մնացած բոլորում: Ճանապարհների բարեկարգման համար նախնական փաթեթով կառավարությունը խնդրել էր 120 միլիոն դոլար: ՀՀ կառավարության ներկայացրած այս նոր ծրագիրը դեռ պետք է երկար ուսումնասիրվի «ՀՄ» կորպորացիայի կողմից, որի անդամները նաեւ կգան Հայաստան եւ կզրուցեն բոլոր այն անձանց հետ, ովքեր որեւէ դերակատարում են ունենալու ծրագրի իրականացման մեջ:

Այս միջոցառումների արդյունքում չի բացառվում, որ գումարը կարող է կրկին կրճատվել: Պետք է ասել, որ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոբինսոնին ՀՀ ներկայացրած նոր փաթեթը բավական դուր էր եկել, համենայնդեպս, բոլոր նրանց, ովքեր կասկածում են այս երկու ոլորտների ընտրության նպատակահարմարության մեջ, Ռոբինսոնը խորհուրդ տվեց ֆինանսների նախարարության ինտերնետային էջից ծանոթանալ ծրագրին, որտեղ ամեն ինչ լավ հիմնավորված է: Պարոն Ռոբինսոնի մոտ միայն հարցեր էր առաջացրել այն, որ ծրագրում չի նշվում, թե, ասենք, ճանապարհների կառուցումից հետո դրանք հետագայում ինչպես են պահպանվելու կամ՝ պահպանվելո՞ւ են արդյոք: Զարմանալին, սակայն, այն է, որ ոչ ոք ուշադրություն չդարձրեց Հայաստանին տրամադրվող այդ փողերի օգտագործման վերահսկման վրա: 

Ավելի զարմանալի է, որ Ռոբինսոնը նշեց, որ փողերի ծախսման արդյունավետության վերահսկումն իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից: Եւ միակ օղակը, որին, ըստ Ռոբինսոնի, պետք է այս հարցում կառավարությունն օգնի, քաղաքացիական հասարակությունն է, այսինքն՝ հասարակական կազմակերպությունները: Կարծում ենք, որ այս հարցում էլ ՀՀ-ն խնդիր չունի, քանի որ գաղտնիք չէ, ու հայաստանյան հասարակական կազմակերպությունները «փողերի վերահսկման» ոլորտում կառավարության հետ համագործակցելու մեծ փորձ ունեն:

Ինչեւէ, երեկ ֆինանսների փոխնախարարը հույս հայտնեց, որ 2006 թվականից ծրագիրն արդեն գործողության մեջ կմտնի, բացի այդ, մեր կառավարությունը հույս ունի նաեւ, որ Հայաստանը կներգրավվի նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» հաջորդ փուլերում: Եւ եթե ՀՀ-ն նորից թեկնածու ճանաչվի, այդ անգամ արդեն կներկայացնի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագիր: Խաչատրյանը խոստացավ, որ եթե 2006 թվականից ծրագիրը սկսվի, ՀՀ-ում կստեղծվեն ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք կհետեւեն գործընթացին եւ դրա մասին տեղեկություններ կտան ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ ԱՄՆ կառավարությանն ու ԱՄՆ ժողովրդին: Ռոմանտիկ է հնչում, իհարկե:  

Աննա Հակոբյան

Տպել
1495 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը