Իշխանությունը կարող է անել իր քայլը. տարբեր բողոքներ

Լուսանկարում՝ հետընտրական ցույց Բուդապեշտում. 14.04.18

Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերը հետին պլան են մղել համաշխարհային իրադարձությունները: Մերթընդմերթ հայկական լրահոս են ներթափանցում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի մասին լուրեր, որոնք, սակայն, պահանջարկ չեն վայելում: Հայկական բողոքի ալիքի պատճառով Հայաստանում չի լսվում նաև այլ երկրներում բարձրացվող բողոքի աղմուկը:

Ապրիլի 14-ից Բուդապեշտի կենտրոնում հանրահավաքներ են ընթանում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ և վերահաշվարկի պահանջով: Ըստ ընտրությունների արդյունքների՝ իշխանական «Ֆիդես» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացան քվեների 48%-ը և խորհրդարանի 199 տեղերից 133-ը: Դա իր հերթին թույլ է տալիս երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին 4-րդ անգամ ընդհանրապես և 3-րդ անգամ անընդմեջ դառնալ երկրի վարչապետ: Այն նույն Վիկտոր Օրբանին, որ 2012 թ., ինչպես հետագայում պարզվեց 7 միլիոն դոլարի դիմաց, Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան:

Բուդապեշտում տեղի ունեցած ցույցերը հետաքրքիր են այն առումով, որ դրանց ներկա են լինում ամենատարբեր քաղաքական կողմնորոշման կուսակցություններ և կազմակերպություններ: Այնտեղ նկատվում են Եվրամիության տարբեր երկրների, հենց Եվրամիության, ԼԳԲՏ համայնքի դրոշներ, ինչպես նաև բացահայտ հակառուսական բովանդակությամբ պաստառներ:

Բանն այն է, որ Օրբանը ԵՄ ներսում ստեղծել է մի պետություն, որը հիմնված է կայսերական նոստալգիայի և պաթոսի վրա: Իրականում Հունգարիայի քաղաքական համակարգը ենթադրում է, որ իշխող կուսակցությունը, ունենալով ժողովրդական վստահության մանդատը, պարտավոր չէ հետևել իշխանության թևերի բաժանման սկզբունքին, ապահովել փոքրամասնությունների, ընդդիմության և ԶԼՄ իրավունքները: Բացի այդ Հունգարիայում տարածված են հայ իրականությունում ևս առկա կոռուպցիան և «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը: Օրինակ, Օրբանի հարազատ Ֆելչուտ գյուղում, որն ունի ընդամենը 1700 հոգի բնակչություն կառուցվել է 3800 հոգանոց մարզադաշտ և երկաթուղի: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Օրբանի փեսայի ընկերությունը կասկածվում է ԵՄ տրամադրած գումարների մսխման մեջ: Իսկ ԶԼՄ-ները երկրում գրեթե ամբողջապես պատկանում են Օրբանի մտերիմներին և ստեղծում վարչապետի համար հարմար հասարակական կարծիք:

Այս տեսանկյունից ցուցարարների բողոքը հասկանալի է: Սակայն, եթե անգամ ցուցարարներին հաջողվի արդյունքի հասնել և վերահաշվարկ իրականացնել՝ դրանից արդյունքները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվի. «Ֆիդեսի» և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության հաղթանակն անվիճելի է:

Բանն այն է, որ հունգարացիները պետք է ընտրություն կատարեին ազգայնականության հետ սահմանակից կայսերական հայրենասիրության պաթոսի և ԼԳԲՏ ու միգրանտների ջատագով «լիբերալ ժողովրդավարական» ուժերի միջև: ԶԼՄ-ների աշխատանքի արդյունքում հաղթեց պաթոսը: Ընդ որում, կայսերական պաթոսի ձայներ խլել էր նաև երկրորդ տեղը գրաված «Ջոբիկ» երբեմնի ազգայնական կուսակցությունը, որին բաժին է հասել 26 մանդատ:

Հունգարական բողոքի ալիքը, սակայն, այնքան էլ ժողովրդական չէ: Ամերիկյան կառավարությունը բացահայտ աջակցություն է հայտնում Սորոսի հովանավորած Կենտրոնական Եվրոպական Համալսարանին և լուրջ մեղադրանքներ հնչեցնում Օրբանի հասցեին: Նման իրավիճակում բարդ է խուսափել «ֆինանսավորված հեղաշրջման փորձ» պիտակավորումից:

Միամտություն կլինի ենթադրել նաև, որ կայսերական նկրտումներ ցուցաբերող Օրբանը ընթառաջ կգնա հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջին և կզիջի իր դիրքերը, ինչպես տեղի է ունենում, օրինակ Սլովակիայում:

Սլովակիայում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարին, երբ հայտնի դարձավ հետաքննող լրագրող Յան Կուչակի և նրա ընկերուհու սպանության մասին: Կուչակի վերջին հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն ԵՄ տրամադրած գումարներով մեքենայություններ է կատարում, և որ այդ մեքենայություններին, ամենայն հավանականությամբ խառնված է իտալական մաֆիան:

Սլովակիան, շատերի համար անակնկալ կերպով, հանդես եկավ որպես քաղաքացիական հասարակության երկար տարիների փորձ ունեցող երկիր: Սկզբում, խաղաղ ցույցերի և հանրային ճնշման արդյունքում հրաժարական տվեց Ռոբերտ Ֆիցոն: Փետրվարի վերջին հրաժարական ներկայացրեց մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, իսկ մարտին նույն կերպ վարվեց ներքին գործերի նախարարը: Ապրիլի 15-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ 30 հազար հոգանոց ցույց՝ Կուչակի սպանությունը բացահայտելու պահանջով: Ապրիլի 18-ին Սլովակիայի ոստիկանապետ Տիբոր Գաշպարը հեռացավ պաշտոնից, իսկ Կուչակի սպանությամբ զբաղվելու է միջազգային քննիչների խումբը:

Հայաստանյան բողոքի ալիքը, կարծես, գտնվում է այս երկու իրավիճակների մեջտեղում. մի կողմից խաղաղ ցույցեր և արդարացի բողոք՝ ինչպես Սլովակիայում, մյուս կողմից պապանձված և արտաքուստ անտարբեր իշխանություններ՝ ինչպես Հունգարիայում: Ելքերը իրավիճակից երկուսն են՝ կա՛մ բողոքը պետք է վերափոխվի արևմտյան ֆինանսավորմամբ և գործակալների միջամտությամբ ստեղծված կենտրոնացված հակառուսական պայքարի, կա՛մ իշխանությունները պետք է գնան կոնկրետ զիջումների: Առաջինի համար արդեն օբյեկտիվորեն ուշ է՝ շարժումն արդեն ձևավորված է, իսկ երկրորդի համար ժամանակային սահմանափակումներ չկան՝ իշխանությունները միշտ էլ կարող են անել իրենց քայլը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

Տպել
6771 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում