Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Ոստիկաններն այսօր կրկին ուժ կիրառեցին Գյումրու փողոցներով քայլերթի դուրս եկած մասնակիցների վրա: Վարդանանց հրապարակում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ, երբ ակցիայի մասնակիցները սկսեցին հետ ու առաջ քայլել հետիոտնի համար նախատեսված գծանցումով, նրանք խմբով հարձակվեցին ուսանողների վրա, սկսեցին հարվածել եւ քաշքշել: Հրեշտակների խմբից մի աղջիկ ծառայող ամբողջ ընթացքում մոտ տարածությունից նկարահանում էր համեմատաբար ակտիվ երիտասարդների դեմքերը: Ոստիկանները բացահայտ սպառնացին քայլերթի մասնակիցներին:

Գծանցման վրա ոստիկանները բռնեցին եւ փողոցով քարշ տվեցին 1992 թվականին ծնված Անդրանիկ Պապոյանին: Ոստիկանության «Մուշի» բաժնի պետի հրահանգով տարածք ժամանեց  Ճանապարհային ոստիկանության մի մեքենա:5-6 ոստիկանով փորձեցին տղային մտցնել մեքենայի մեջ: Ոստիկանները, զգալով, որ չեն կարողանում Անդրանիկին նստեցնել մեքենան, սկսեցին անխնա հարվածել տղային: Տեւական ժամանակ պետերի աչքի առաջ խայտառակ լինելով ոստիկանները 26 տարեկան տղայի դիմադրությունը կոտրեցին նրա ոտքը վնասելով: Ոստիկաններից մեկը հասակով մեկ կախվեց Անդրանիկի վզից, մյուսներն էլ մեքենայի մեջից ներս քաշեցին տղային, նոր կարողացան տարածքից տանել: Այսինքն ոստիկանությունը տղային բերման ենթարկեց Ճանապարհային ոստիկանության մեքենայով:Անդրանիկին տանելուց հետո քայլերթի մասնակիցները չընկրկեցին, ինչպես ակնկալում էին ոստիկանները: Նրանք պահանջեցին վերադարձնել իրենց ընկերոջը, ասել, թե ուր են տարել եւ ինչ վիճակում է: Նաեւ պահանջեցին իրենց շարքերից հեռացնել քաղաքացիական հագուստով ոստիկաններին:

Ավելի ուշ պարզվեց, որ ոստիկաններին չի հաջողվել բերման ենթարկել Անդրանիկ Պապոյանին, չեն կողմնորոշվել թե ուր տանեն եւ ինչի համար, նրան թողել են կես ճամփին եւ հեռացել: Տղան ինքն է հասել «Գյումրի» բկ:

Տպել
2917 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին