Հեղափոխությունը ճաշ չէ. ՀԺԿ-ն չի կտրում պորտալարը ՌԴ-ից

20/04/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 20-ի համարում

«Հանրապետություն» կուսակցության համագումարը, որն արձանագրեց երեք հիմնական սկզբունք՝ կտրել պորտալարը ՌԴ-ից, անվերապահորեն ընդունել արժեքային արեւմտյան համակարգն ու դե ֆակտո կուսակցությունը դուրս համարել «Արդարություն» դաշինքից, ահա արդեն քանի օր է քննարկվում է ընդդիմադիր դաշտի տարբեր թեւերում: Եզրակացությունը մեկն է՝ բոլորը վիրավորված են «Հանրապետություն» կուսակցության համագումարում հնչած որոշ գնահատականներից, եւ ամեն մեկը վիրավորվելու իր պատճառն ունի:

Եւ եթե «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը որդեգրել է նոր քաղաքականություն՝ ոչինչ չասել իր գործընկերների մասին, եւ ընդամենն արձանագրում է, որ ցանկացած հեղափոխության արմատները պետք է փնտրել ֆրանսիական հայտնի «շեղշե լա ֆամ» ասացվածքում՝ դրանով ցույց տալով, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում  «Հանրապետություն» կուսակցության հռչակած դեմոկրատական հեղափոխությանը, ապա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իրապես է վիրավորված:

Բանն այն է, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարում հնչած մի քանի ելույթներում կտրուկ քննադատության ենթարկվեց Արամ Կարապետյանի հռչակած ազգային հեղափոխության թեզը՝ նշվելով, որ հեղափոխությունը ճաշ չէ, որ լինի ազգային, իսկ կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանն իր ելույթում ակնարկեց, որ Արամ Կարապետյանի ազգային հեղափոխության սցենարը գրվել է ռուսական հայտնի ծառայությունների աշխատասենյակներում: Արամ Կարապետյանը, որը ներկա չէր «Հանրապետության» համագումարին, երեկ մեզ ներկայացրեց իր վիրավորվածության պատճառները. «Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք էլ գնում են ժողովրդավարական հեղափոխության:

Մինչդեռ, հայտնի է, որ Վրաստանում եւ Ուկրաինայում ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած Սահակաշվիլին ու Յուշչենկոն համարվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալներ: Ի՞նչ է, հիմա ես էլ ասեմ, որ Արամ Սարգսյանն ամերիկյան գործակա՞լ է: Ես նման բան չեմ ասի: Ինչպես նաեւ՝ չեմ ասի, որ երբ ապրիլի 12-ին տարան, ժողովրդին ջարդեցին, ուրեմն նրանք պսեւդոընդդիմություն են եւ կատարում էին իշխանությունների պատվերը»,- ասում է ազգային հեղափոխական Արամ Կարապետյանը:

Այդուհանդերձ, շատ ավելի կարեւոր է, թե «Հանրապետություն» կուսակցության համագումարից հետո ինչ է մտածում այդ կուսակցության ամենամերձավոր եւ հիմնական դաշնակից ՀԺԿ-ն: Պարզվում է, ՀԺԿ-ում իր դաշնակցի համագումարից հետո առանձնապես աժիոտաժ չկա: Ավելին, ըստ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի, այն կոչերը, որոնք հնչել են «Հանրապետության» համագումարում, որեւէ հակասություն չունեն դաշինքի հռչակած կարգախոսների հետ: Պարզապես, ըստ Ռուզան Խաչատրյանի, իրենց գործընկերները որոշել են օգտագործել մեր  ժամանակների համար սուպերմոդայիկ դարձած «հեղափոխություն» տերմինը.

«Գրեթե որեւէ նոր բան «Հանրապետություն» կուսակցության համագումարում ասված չի եղել: ՀԺԿ-ն ու «Արդարությունը» միշտ շեշտել են, որ սահմանադրական կարգը երկրում պետք է վերականգնվի, ու եթե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները դա անվանել են հեղափոխություն՝ մեկը մյուսին չի հակասում:  Պարզապես, նրանք որոշել են օգտագործել մոդայիկ դարձած տերմինը»,- ասում է Ռուզան Խաչատրյանը: Ու եթե սահմանադրական կարգի վերականգման ձեւակերպման հարցում ճաշակի տարբերությունը ՀԺԿ-ի համար լուրջ տարակարծություն չէ, ապա «Հանրապետություն» կուսակցության հռչակած արեւմտամետ կողմնորոշումը ՀԺԿ-ն ոչ միայն չի կիսում, այլեւ նման վերջնական հայտարարությունները համարում է անընդունելի.

«Թերեւս, շատ կտրուկ էր արտահայտված արեւմտամետ դիրքորոշումը, որը ես չէի անվանի արժեքային համակարգի հստակեցում: Հիմա հայաստանյան քաղաքական դաշտում մոդայիկ շատ բառեր են օգտագործվում, որոնք չեն արտահայտում երեւույթի էությունը: Արժեքային համակարգը հայտարարություններով չէ, որ որոշվում է. դրա տակ պետք է հստակ հիմքեր լինեն, որոնք պետք է ապացուցված լինեն տարիների ընթացքում արված քայլերով ու գործողություններով, այլ ոչ թե մոդայիկ հոսանքներին տուրք տալով: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ պորտալարը կտրելուն, ապա մենք այդպիսի կտրուկ գործողություններին դեմ ենք, քանզի միշտ ասել ենք, որ համագործակցությունը ԵՄ-ի հետ չի բացառում գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եթե ապաշնորհ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում որեւէ երկրի հետ հարաբերությունների ձախողում է գրանցվել, դա չի նշանակում, որ այդ երկրի հետ գործընկերային հարաբերությունները պետք է դադարեցվեն: Ու երբ նրանք սպառնում են պորտալարը կտրել, միգուցե բացատրե՞ն, թե ինչ են անելու, եթե ՌԴ-ն համարժեք քայլեր ձեռնարկի. ասենք՝ գազի գինը թանկացնի կամ գազամուղն ընդհանրապես փակի, կամ էլ որոշակի պրոբլեմներ հարուցի էներգակիրների հարցում: Այնպես որ, հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածել նաեւ դրանց հետեւանքների մասին»,- ասում է Ռուզան Խաչատրյանը: 

Այսպիսով, ընդդիմադիր դաշտում սկսվել է, այսպես կոչված, գեներացման գործընթաց. ընդդիմադիր կուսակցությունները միմյանց հանդեպ ճշտում են իրենց վերաբերմունքն ու համագործակցության հնարավորությունները: Եւ ինչքան արագ ավարտվի այս պրոցեսը, որն, ի դեպ, խորացավ «Հանրապետություն» կուսակցության համագումարից հետո, այնքան ավելի արագ ընդդիմադիր դաշտում կձեւավորվի հստակ ասելիք ու հստակ անելիք ունեցող ուժը: Չնայած, կոնկրետ ՀԺԿ-ում պատրաստ են ցանկացածի հետ գրազ գալ, որ «Հանրապետություն»-ՀԱԱԿ եւ «Ժառանգություն» վաղուց խոստացված ֆորմատը չի կայանալու:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1354 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ