Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հայաստանյան կինոգործիչներից մեկը՝ Աննա Մովսեսյանը, երեկ վրդովված դիմել էր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորած իր արվեստագետ ընկերներին՝ այդ թվում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, հորդորելով միանալ Հայաստանում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերին, պաշտպանել Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակի պատից Սերժ Սարգսյանի լուսանկարը պոկած ուսանողին: Նա նաեւ գոհունակություն էր հայտնում երիտասարդներին՝ ընդվզելու համար:

Ֆեյսբուքյան իր էջում արդեն 145 հազար դիտում ունեցող տեսանյութում Աննա Մովսեսյանը մասնավորապես ասում է. «Թատերական ինստիտուտի հարգելի ուսանողներ, մեր բոլորի կողմից շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ դուք կարողացաք վերջապես ընդվզել, հանել Սերժ Սարգսյանի նկարը Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից: Շնորհակալ եմ, որ այսօր ժողովի ժամանակ բոլորդ ձեր ձայնը բարձրացրել եք, ձեր խոսքը վերջապես ասել եք: Ամո՛թ մեր սերնդի էն բոլոր երեխեքին, որոնք ավարտել են Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, որը ղեկավարում էր Սոս Արտաշեսովիչը, որը միշտ եղել է էս ազգի կողքին կանգնած, ու հիմա մեր երեխեքից մեկի դեմ, որը հանել է Սերժ Սարգսյանի նկարը, փորձում են դատ հարուցել, հինգ տարի նստեցնել նրան: Ամո՛թ, Դավիթ Մուրադյան, որ դու, լինելով թատերական ինստիտուտի ռեկտորը, ինձ դասավանդել ես, խոսել ես հայ կինոյի մասին, խոսել ես «Մենք ենք, մեր սարերի» մասին, խոսել ես մեծն Մալյանի մասին, որը ամենամեծ հայրենասերն է եղել: Ամո՛թ քեզ, Դավիթ Մուրադյան, ամո՛թ քեզ, Հրաչիկ Գասպարյան, որ դու մեզ մեծացրել ես ուրիշ ձեւի ու հիմա լռում ես եւ էս երեխեքին դեմ ես կանգնում»:

Աննա Մովսեսյանը նաեւ դիմում է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին, Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանին, խնդրում, որ միանան շարժմանը, ասելով, թե իրեն արդեն մարդիկ չեն ճանաչում՝ ի տարբերություն նրանց: «Դուրս եկեք, կանգնեք ձեր ինստիտուտի ուսանողների կողքը, որ այդ երեխուն մատով չկպնեն»,- կոչ արեց նա

Սերժ Սարգսյանի լուսանկարը Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից Սերժ Սարգսյանի նկարը հեռացրած ուսանող Հարություն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր այդ քայլի պատճառով հետապնդումների չի ենթարկվել:

Ավելի ուշ Աննա Մովսեսյանը մի նոր տեսանյութով տեղեկացրեց, որ այսօր եղել է Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատեսանյակում, ու թե ռեկտորը եւ թե պրոռեկտորը խոստացել են, որ Սերժ Սարգսյանի նկաը հանող երիտասարդին ոչինչ չի սպառնում: Մովսեսյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ այդպես էլ կլինի եւ ավելացրեց, որ խոստումը տրվել է բազմաթիվ դասախոսների ներկայությամբ:

Նշենք, որ ցուցարարները երեկ շրջում էին Թատերականի ռեկտորի աշխատասենյակից դուրս բերված Սերժ Սարգսյանի նկարով՝ այն գլխիվայր պահած:  

Տպել
3028 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը