Կա՛մ ես նրան կտանեմ զագս, կա՛մ նա ինձ դատարան. Լիլիթ Ավագյանի հոդվածը

21/04/2018 schedule15:45

Հայաստանը այս երկարատեւ լճացումից  դուրս բերելու տարբերակները, թերեւս, երկուսն էին. զանգվածային բողոքի ալիք, ինչը քիչ հավանական էր, կամ իշխանությունների կամավոր ինքնամաքրում: Ինչը անհավանական էր: Հակառակ դեպքում կմնար երրորդ ճանապարհը՝ Հայաստանի ընդերքի, բանակի ու տնտեսական լծակների կենտրոնացում իշխանության ձեռքին, բնակչության սրընթաց դեգրադացիա, արտագաղթ, ազգի մահացում:

Այս սցենարը հայտնի է նաեւ ՀՀԿ ղեկավար կազմին: Բոլորը գլխի էին ընկնում, որ ՍԵրժ Սարգսյանի վարչապետ հռչակվելն արդեն վերջին կաթիլն է: Սակայն չգտնվեց մեկը, որը կբացատրեր նրան հնարավոր հետեւանքները: Չեն ասել, որովհետեւ, ինչպես հայտնի է, վատ լուր բերող սուրհանդակին սուլթանները կախում էին մետաքսե պարանով…

Հակառակը, մամուլում գրեցին, որ Ծաղկաձորում,ապրիլի 14-ին, բոլորից գաղտնի վարչապետի թեկնածուի առաջադրումից հետո հանրապետականները քեֆ են արել, երգել ու պարե՛լ, պարե՛լ, պարե՛լ…

Հայաստանի պետական համակարգը կաթվածահար է: Իշխանությունների փորձերը՝ ձեւացնել, թե կյանքը բնականոն ընթացքում է, տեղի են ունենում ԱԺ նիստեր, կառավարության նիստ, կա նախագահ, կա փոխվարչապետ, որոնք երկխոսության կոչ են անում, իրավիճակը չեն փոխում: «Պացիենտը» ավելի շուտ մեռած է, քան ողջ:

Հիմնական խաղաթուղթը, որ Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ լինի, Արցախի խնդիրն է ու Հայաստանի անվտանգությունը:

Վարչապետ դառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանը, որը Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, խախտել է իր իսկ խոստումները, 2018-ի ապրիլի 14-ին վարչապետ է առաջադրվել ՀՀԿ-ի կողմից՝ փախչելով Երեւանից Ծաղկաձոր, գողտուկ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու համար սա նսեմ քայլ է: Ազնիվ մարդը  բացճակատ կդիմեր ՀՀ քաղաքացիներին՝ կոչով եւ կհիմնավորեր, թե ինչու է անհրաժեշտ իր առաջադրումը:

Ս. Սարգսյանին վարչապետ առաջադրեցին ու ընտրեցին փշալարերով ու ոստիկաններով շրջափակված ԱԺ շենքում, ինչը խորհրդանշում է նրա, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի խզումը ՀՀ քաղաքացիներից:

Հասարակական աջակցություն ու վստահություն չունեցող վարչապետը արդեն իսկ վտանգավոր է երկրի համար:

Հնարավո՞ր է երկխոսություն գործող իշխանության եւ «Քայլ արա» նախաձեռնության միջեւ: Կարծես՝ այլեւս ուշ է: Երկխոսության թեման, ինչպես հնչեց երեկվա հանրահավաքին, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացումը կարող է լինել միայն:  

«Թավշյա հեղափոխությունը» դասական իմաստով անարյուն հեղափոխությունն է: Սա այն դեպքն է, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել յուրաքանչյուրի մեջ: Վախի, սեփական անձի հանդեպ ցածր ինքնագնահատականը, անհուսությունը տեղի են տվել: Փողոցում հայտնված մարդիկ պատրաստ են հերոսության, անձնազոհության՝ ընդդեմ գործող ռեժիմի:

Եվ սա էլ զանգվածային, ցանցային, անհատական այս շարժումը դարձնում է պակաս խոցելի: Այսպիսի զանգվածային, ցանցային շարժումը զսպելու նախադեպ Հայաստանում գոնե չի եղել:

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը չի երեւում, այսինքն՝ իշխանությունում հասկանում են՝ խաղաղ անհնազանդության դուրս եկած տասնյակ հազարավոր այս մարդկանց աղոթքի առաջնորդելու հավանականությունը զրո է:

Սերժ Սարգսյանը ինքն էլ գիտի, որ ուժային լուծումը չափազանց վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: «Շանթ» հ/ը-ին տված իր հարցազրույցում նա ուժով ճնշելու տարբերակը, ըստ էության, չբացառեց. «Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ինչ ասեմ»:

Շարժումը մարելու միտում չունի: Չկա նաեւ բողոքի խաղաղ ալիքը ուժային տարբերակով ճնշելու մեխանիզմ:

Շարժման տեւականությունն ու ժամանակի ընթացքում թափ հավաքելը անորոշ վիճակի մեջ է պահում նաեւ հենց Սերժ Սարգսյանի շրջապատին: Ի՞նչ է լինելու: 2015-ի փետրվարի 12-ին, Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու ժամանակ տեսանք, թե մի վայրկյանում ՀՀԿ-ականները ինչպես կարող են ոտքի տակ գցել նրան, որի առաջ դեռ նախօրյակին դողում էին: Նույնը շատ հավանական է նաեւ Սերժ Սարգսյանի դեպքում:

Խաղաղ անհնազանդության ակցիաները, այդուհանդերձ, իրենց թիկունքին պիտի ունենան քաղաքական գործողությունների ծրագրեր: Դրանք երեկ հրապարակեց Նիկոլ Փաշինյանը: Ա/ Սերժ Սարգսյանի հրաժարական, բ/ ԱԺ-ն վարչապետ է ընտրում  ժողովրդի թեկնածուին, գ/ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, դ/ 20 օր հետո ԱԺ-ն, քաղաքական պայմանավորվածությամբ, չի ընդունում կառավարության ծրագիրը, դ/ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Լեգիտիմության խնդիր ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՅԴ-ի անունից, կոչ է արվել երկխոսության: Սերժ Սարգսյանը բանավոր հրաժարվել է պետական առանձնատնից եւ բանավոր խոստացել հունվարի 1-ից աշխատավարձ ու թոշակ բարձրացնել:

Սա նշանակում է՝ լիարժեք չպատկերացնել, թե ինչ է տեղի ունենում իրականում: Հույս դնել, որ շարժումը ինքնաբերաբար կմարի, այս դեպքում հնարավոր չէ, քանի որ շարժումն ապակենտրոնացած է եւ յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի ինքն է շարժման կենտրոնը:

Իշխանությունը պատրաստ չէ համարժեք արձագանքի: Անհնազանդության խաղաղ ցույցի դուրս եկած մարդիկ տուն գնալու կամ հոգնելու պատրաստ չեն: Հատկապես որ, առջեւում ապրիլի 24-ն է, Ցեղասպանության օրը: Այդ օրը էմոցիոնալ լարվածության պիկ կարող է գրանցվել:

Իշխանություններից իրավիճակին համարժեք արձագանք առայժմ սպասել հնարավոր չէ: Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները անգործունակ են, ոչ ինքնուրույն: Նրանք սպասում են, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Դատելով ապրիլի 17-ին, վարչապետ ընտրվելու օրը նրա՝ «Շանթ» հ/ը-ին տված հարցազրույցից, Հայաստանում զբոսաշրջության եւ ներդրումների պակասը հանրահավաքների հետ կապելու փաստից, պետք է արձանագրենք, որ նա իրավիճակը ռեալ գնահատելու ռեսուրս չունի:

Իսկ դա վտանգավոր է:

Տպել
12112 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը