Միջադեպ Գյումրիում. երթից հետո, ըստ ոստիկանների վրաերթ է տեղի ունեցել

Ապրիլի 20-ի երեկոյան, Գյումրու քայլերթի եւ ավտոերթի մասնակիցների ցրվելուց հետո անցած գիշեր տարօրինակ միջադեպ է գրանցվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում: 

Երբ երթի մասնակիցները եւ մեքենաները հեռացել էին տարածքից փողոցում ոստիկանական խմբի մեջ մի մեքենա հայտնվեց, որից տարօրինակ ձայներ էին գալիս, մոտավորապես այնպիսի ձայն, ասես շարժիչը չէր միանում: Մի քանի րոպե այդ մեքենան կանգնած մնաց ոստիկանների մոտ, հենց Սայաթ-Նովա փողոցի կենտրոնում, Թատերական հրապարակի դիմաց: Թե ինչ մեքենա էր եւ ինչ էին անում ստիկանները դրա շուրջ, հնարավոր չէր տեսնել նրանց մեծաթիվ լինելու, մթի եւ հեռավորության պատճառով: Հետո վիճաբանության ձայներ լսվեցին եւ, հավանաբար նույն մեքենան մեծ արագությամբ սլացավ առաջ: Ոստիկանության բարձրաստիճան պետերը սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ եւ քաշքշել լրագրողներին ու օպերատորներին: Ոտքերը տրորելով հայհոյում էր նաեւ  Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը: Ի՞նչ պատահեց հարցին բավական կոշտ արձագանքեցին ոստիկանները: Հնարավոր եղավ խոսակցություններից հասկանալ, որ մեքենան հարվածել է նրանց, մեկ ոստիկան էլ հիվանդանոցում է: «Գյումրի» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ մեկ ոստիկան է դիմել եւ  ոտքի հետ կապված խնդիր կա: Երբ ոստիկանները մի փոքր հետ քաշվեցին տարածքից կոտրված ապակիներ տեսանք փողոցում: Հարցին, թե սա ինչ ապակի է, որեւէ մեկը չպատասխանեց: Բայց արյուն էր հոսում Գյումրու Ոստիկանության «Կումայրու» բաժնի պետի մատներից: Այնուհետ, շատ անսպասելի, ոստիկանները հայտարարեցին, որ չեն թույլ տալիս նկարահանումները շարունակել, քանի որ այն տարածքը, որտեղ եւ իրենք էին կանգնած, եւ լրագրողներն արդեն  համարվում է դեպքի վայր:  Հարցին, թե ի վերջո ինչ է պատահել Ոստիկանության Գյումրու բաժնի պետը պատասխանեց՝ ոչինչ: Ճշտող հարցին, թե բացառապե՞ս ոչինչ չի պատահել, ոստիկանները պնդեցին՝ բացառապես ոչինչ չի պատահել, հեռացեք տարածքից:

Ի դեպ, ոստիկանները մեղադրեցին ավտոերթի մասնակիցներին՝ ասելով, որ մեքենան իրենք են բերել: Վերջիններս էլ պնդեցին, որ այդ մեքենան, որի մասին խոսում են ոստիկանները, ակցիայի մասնակից չի եղել: Ոստիկանների «Դուք եք բերում այդ տականքներին» արտահայտությունը ստացավ «Տականքներին տականքներն են բերում, եւ լավ գիտեք, ով է բերել» պատասխանը: Տարածքում մնացած ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ այդ մեքենան արդեն երկրորդ օրն է սադրիչ գործողություններ է իրականացնում, անընդհատ բողոքի ակցիայի դուրս եկածներին հետեւում եւ անկանոն վարք է դրսեւորում վարորդը: Գիշերներն էլ Թատերական հրպարակում մեքենան կայանում եւ բարձր երաժշտություն է միացնում:

Տպել
2380 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)