Ծայրաստիճան կարևոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն․ ԵՄ

Եվրամիությունն այսօր երկրորդ հայտարարությունն է տարածել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների անցկացումը և անհապաղ ազատ արձակել այն անձանց, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է․

«Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է: Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար, համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք,ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը»:

Տպել
703 դիտում

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել

Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքների անդամներին

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

Մերկելը Բաքվում քննադատելու է Ալիեւին. Աշոտյան

Փաշինյանն ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը. փաստաբան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը փոխել է տարբերանշանը

Հայրենադարձներին ավելի շատ հուզում է ՀՀ-ում աշխատատեղերի բացակայությունը. Մ. Հայրապետյան