Նիկոլ Փաշինյանի փաստաբանները դիմել են ՀՔԾ պետին՝ թույլատրել անարգել տեսակցել պատգամավորին

Փաստաբաններ Մանվել Ալեքսանյանը եւ Էմիլ Պետրոսյանը դիմել են ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ անհապաղ ու անարգել տեսակցություն խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր, երեկ ձերբակալված Նիկոլ Փաշինյանի հետ:

Փաստաբանների դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի պարոն Շահինյան

23.04.2018 թ. մեզ է դիմել Աննա Վաչիկի Հակոբյանը՝ խնդրելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտպանել իր ամուսնու՝ Նիկոլ Վովոյայի Փաշինյանի շահերը, որը ձերբակալվել է 22.04.2018 թ.:

Ըստ Աննա Հակոբյանի՝ 22.04.2018 թ. ժամը 23:30-ին 099-01-50-10 հեռախոսահամարից իրեն է զանգահարել ՀՔ ծառայության ՀԿԳ քննիչ Թադեւոսյանը եւ հայտնել, որ Նիկոլ Փաքշինյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է իր վարույթում  եւ որ Ն. Փաշինյնաը պահվում է ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնում:

Նշված հեռախոսահամարով մենք ՝փաստաբաններս բազմիցս փորձել ենք կապ հաստատել ՀԿԳ քննիչ Թադեւոսյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան: Այդուհանդերձ, այս ժամին (23.04.2018թ.՝ ժամը 13:00-ին) մենք ուղեւորվում ենք ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելու եւ նրան իրավաբանական օգնություն ցույց տալու համար:

Խնդրում ենք անհապաղ՝ քրեադատավարական կարգով տեղեկացնել մեզ Նիկոլ Փաշինյանին պահելու վայրի մասին, ապահովել մեր անարգել տեսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, խնդրում ենք հանձնարարել՝ ծանոթանալու համար մեզ տրամադրել բոլոր այն քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրությունները (որոշումները), որոնց մեր պաշտպանյալը մասնակցել կամ ներկա է գտնվել:

Տպել
2821 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին