Սոցցանցերում չեն նվազում ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ-ը մտահոգված է

23/04/2018 schedule15:52

Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ տարիների ընթացքում ֆիզիկական ուժի գործադրման տեսանյութեր ու լուսանկարներ: Առավել մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն Ոստիկանության ծառայողների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ:

Դրանից բացի, սոցիալական ցանցերի այդ խմբերում տարածվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղղված են հավաքի մասնակիցներին, եթե նրանց բերման ենթարկեն Ոստիկանության բաժիններ: Այդ թերթիկներում պարունակվող տեղեկությունների զգալի մասը պարունակում է ակնհայտ ծաղրանք, մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև բռնություն հրահրող արարքների կոչեր:

Դիտարկումը ցույց է տալիս, որ դա արվում է կազմակերպված ձևով և ստացել է լայն տարածում: Այդ խմբերում արդեն առկա են մեկնաբանություններ պայթուցիկ սարքերի կամ հարմարանքների լուսանկարներով: Ընդ որում, տարբեր խմբերում նույն ձևակերպմամբ մեկնաբանություններ են արվում նույն օգտատերերի կողմից: Առերևույթ ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հաճախ կեղծ օգտահաշիվներ են:

Նշվածից բացի, լրատվամիջոցներին խնդրում ենք, որպեսզի հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

Խնդրում ենք լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

Տպել
534 դիտում

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել

Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքների անդամներին

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

Մերկելը Բաքվում քննադատելու է Ալիեւին. Աշոտյան

Փաշինյանն ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը. փաստաբան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը փոխել է տարբերանշանը

Հայրենադարձներին ավելի շատ հուզում է ՀՀ-ում աշխատատեղերի բացակայությունը. Մ. Հայրապետյան

Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին