Թավշյա հեղափոխություն. ինչպե՞ս է տեղի ունենալու իշխանության փոխանցման գործընթացը

Հայաստանում լրիվ նոր ու աննախադեպ քաղաքական իրավիճակ է: Քաղաքացիական անհնազանդության ու մասսայական հանրահավաքների ճնշման տակ հրաժարական տվեց երկիրը մեկ տասնամյակ նախագահի պաշտոնում ղեկավարած, այնուհետեւ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը:

Այժմ գոյություն ունի ֆորմալ իշխանություն՝ ի դեմս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, եւ փողոց դուրս եկած քաղաքացիների դե-ֆակտո իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի առաջնորդությամբ: Հայաստանում «թավշյա հեղափոխության» սկիզբն այլեւս դրված է, սակայն սա, իսկապես, դեռ սկիզբն է ու պետք է տեղի ունենա իշխանական լծակները դե-յուրե իշխանություից դե-ֆակտոյին անցնցում փոխանցելու գործընթաց: Սպասվում է, որ այսպես պետք է ավարտվի ՀՀ-ում աննախադեպ մասշտաբների հասած քաղաքական ճգնաժամը:

Իշխանության փոխանցման գործընթացի ճանապարհային քարտեզը Հանրապետության հարապարակում ապրիլի 23-ի հնարահավաքի ժամանակ իր ելույթում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: «Օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից առաջ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո ՀՀ-ում տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ապրիլի 25-ին ժամը 11:00-ին Մարիոթ հյուրանոցում շարունակելու են բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ Կարեն Կարապետյանի հետ:

«Եվ հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Եվ որքան շուտ, այնքան ավելի լավ Հայաստանի և Արցախի համար»,- հայտարարեց նա՝ զգուշացնելով հանապետականներին, մոռանալ ստվերային կառավարում իրականացնելու հույսերի մասին:

Այժմ, ինչպես դասականն էր ասում, «օդում կախված» շատ քաղաքական ու իրավական հարցեր են առաջանում, իշխանության անցնցում մեխանիզմի գործի դրման եւ այդ գործընթացի տրամաբանական ավարտի վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պոսոսյանը, որը ներգրավված է եղել իշխանություն-ընդդիմություն քննարկումների գործընթացում եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ժամանեց Հանրապետության հարապարակ Փաշինյանի հետ բանակցելու, նշում է իրավիճակի զարգացման մի քանի սցենար: Նախ, նա հիշեցրեց Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը նախատեսած է հենց նման դեպքերի համար: «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», - ասված է հոդվածում, որը սակայն տարբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ժողովրդի թեկնածու» վարչապետի ընտրության սցենարից:

Նա կարծում է, որ առաջիկա քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է գտնվեն նոր լուծումներ: «Փաստացի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է: Ուստի նա պետք է որոշումներ ընդունելիս լինի շատ պատասխանատու, սա է թելադրում պահը: Բոլոր կողմերը պետք է շատ սթափ գնահատեն իրավիճակը», - ասաց նա՝ հավելելով, որ այժմ հանրապետականները Սերժ Սարգսյանի հրաժարականը «կներկայացնեն որպես ժողովրդավարական առաջնորդի շատ խոհեմ որոշում», հատկապես ապրիլի 24-ի նախաշեմին:

Սա արդեն կատարվում է: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը գնահատել է որպես «պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ»։ «Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

Պողոսյանի խոսքով, այժմ կա երկու ճանապարհ՝ իրավական ու քաղաքական, ու դրանք քայլերի ճիշտ հերթականության դեպքում կարող են համալրել իրար:

«Իրավականի, սահամանադրական ճանապարհի մասին ասացի, որ 7 օրվա ընթացում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածու: Քաղաքականն ավելի տեւական ու բարդ գործընթաց է: Պետք է տեղի ունենան բանակցություններ, սակայն օրենսդրությունը ոչ մի կերպ չի ենթադրում վարչապետի ընտրություն հանրահավաքային տարբերակով: Սա կարող է ստեղծել բարդություններ նաեւ Եվրոպայի հետ հարաբերություններում, քանի որ Եվրոպայի համար իրավիճակի հանգուցալուծումն արդեն կա: Վարչապետը հրաժարական է տվել, պետք է ընտրվի նոր վարչապետ», - մեզ հետ զրույցում նշեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե Փաշինյանի թիմը ցանկանում է հասնել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա պետք է դրան պատրաստ լինի թե քաղաքականապես, թե օրենսդրորեն:

«Արտահերթ ընտրությունների համար Փաշինյանի թիմը պետք է բանակցություններ վարի այլ քաղաքական ուժերի հետ եւ հասնի նման արդյունքի», - նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստավի ընտրություններին: «Դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ եւ քաղաքական ամուր թիմի ու կառույցների ձեւավորում: Հակառակ պարագայում այս օրենսդրության պայմաններում, եթե վաղը կամ մյուս օրը լինեն ընտրություներ, շատ հավանական է, որ սպասված աջակցությունը չլինի», - նշեց Պողոսյանը:

Իրավական առումով Պողոսյանի հետ համամիտ է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:  Նա եւս հիշատակում է Սահմանադրության 149-րդ հոդվածը, սակայն հավելում, որ երկրում քաղաքական ճգնաժամ է եւ այն պահանջում է նաեւ ոչ ստանդարտ մոտեցումներ: «Այն, որ իմ կոլեգաները հաճախ նշում էին, թե խորհրդարանական համակարգում գրեթե մինիմումի են հասցված ճգնաժամերը, ես միշտ վիճում էի ու պնդում, որ դրանք հնարավոր են: Այս պահին մենք նման իրավիճակ ունենք երկրում, ուստի քաղաքական որոշումները բացառված չեն», -մեզ հետ զրույցում ասաց նա:

«Քաղաքական առումով, կողմերը կարող են հասնել պայմանավորվածության առ այն, որ ժամանակավոր վարչապետ է նշանակվում բոլորի համար ընդունելի մի գործիչ, որը ձեւավորում է կառավարություն, իսկ այն իր հերթին ներկայացնում է ծրագիր եւ որոշում է կայացվելու ԱԺ-ի գործունեության դադարեցման ու նոր ընտրությունների անցկացման մասին: Կամ, ասենք, Ազգային ժողովի բոլոր պատգամավորները հրաժարականի դիմում են ներկայացնում, նշանակվում են նոր ընտրություններ եւ այդպես լուծվում է քաղաքական ճգնաժամը», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում:

Տպել
8916 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան