Նորմալ ընդունեցին, անցանք ծառայության. զինվորներին սպառնացել էին ռազմական ոստիկանությունով

Երեկ խաղաղապահ բրիգադի զինծառայողները եւս միացել էին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուրարներին եւ դուրս էին եկել երթի: Անցնելով Կենտրոնի, Շենգավիթի փողոցներով եւ հասնելով Իսակովի պողոտա՝ նրանք որոշեցին դադարեցնել երթին մասնակցել եւ քաղաքացիներին կոչ արեցին շարունակել իրենց քայլերթը: ՀԺ-ին հաջողվել էր պարզել, որ զինծառայողները դադարեցնում են անհնազանդության խաղաղ գործողություններին մասնակցել, որովհետեւ տարածք էր ժամանել իրենց անմիջական հրամանատարը եւ պարտադրում էր հետ վերադառնալ զորամաս: Հրամանատարը նաեւ հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունը եկել է զորամաս ու սպասում է երթին մասնակցող զինծառայողներին:

Այսօր ՀԺ-ն զինծառայողներից մեկից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք զորամասում ինչ-որ պատժի ենթարկվել են, թե՝ ոչ:

«Քայլերթից եկանք, շատ նորմալ ընդունեցին, անցանք նորմալ ծառայության: Մեզ մոտ զորանոցային վիճակ էր, երեկ գնացինք տուն»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ռազմական ոստիկանությունում ինչ-որ գործ հարուցվե՞լ է կամ զինծառայողները հարցաքննվե՞լ են, մեր զրուցակիցն ասաց. «Մենք մինչեւ եկանք, իրենք գնացել էին»:

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ այդ զինծառայողները խիստ պատասխանատվությա են ենթարկվելու: Այս մասով էլ զինծառայողը մեր զրույցում նշեց, որ որեւէ խոսակցություն դեռ չկա:

Զինծառայողներին չպատժելու հանգամանքը հավանաբար պայմանավորված է երկրում տեղի ունեցող զարգացումներով:

Ի դեպ, ՀԺ-ին տեղեկություն էր հասել, որ մայրաքաղաքում տեղակայված զորամասերում խիստ հսկողություն է եղել շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ: Պայմանագրային զինծառայողները տուն չեն գնացել:

Տպել
6031 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին