Հայ ձյուդոյիստները լավ մարզավիճակում են Եվրոպայի առաջնությունից առաջ. գլխավոր մարզիչ

Ձյուդոյի Եվրոպայի 2018 թ. առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 3 մարզիկ: Ապրիլի 26-28-ը Իսրայելում՝ Թել Ավիվում, կայանալիք մրցաշարում 73 կգ քաշային կարգում պայքարելու են Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ղազարյանը, մինչեւ 81-ում՝ Վարդան Խաչատրյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը նշեց, որ մարզիկները լիովին պատրաստ են ստուգատեսին:

«Երեքն էլ լավ մարզավիճակում են: Տարվա սկզբից բոլոր մրցաշարերին, ուսումնամարզական հավաքներին մասնակցել են: Ֆերդինանտը Գրան պրիում 2-րդ տեղն է զբաղեցրել, «Մեծ սաղավարտի» մրցումներում 3-րդն է եղել, Եվրոպայի վարկանիշով էլ 9-րդն է: Արսենը Եվրոպայի գավաթի խաղարկությունում գրավել էր 5-րդ տեղը: Մի քանի մրցաշարում նույնպես նորմալ հանդես է եկել, թեեւ նրանից այդքան էլ գոհ չենք: Վարդանը նոր է տեղափոխվել այս քաշային կարգ, ուժեղ մրցակիցների է հաղթել, լավ գոտեմարտեր է արել: Նրա պատրաստվածությունն էլ է նորմալ»,- ասաց նա:

Թեեւ մրցաշարից առաջ Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ մարզչին գոհացնող մարզավիճակում են, մեծ ակնկալիքներ նա ունի միայն Ֆերդինանտ Կարապետյանից: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում նա առավելության է հասել մի շարք ուժեղ ձյուդոյիստների նկատմամբ: Արսեն Ղազարյանի վերաբերյալ հստակ կանխատեսումներ չի անում, իսկ Վարդան Խաչատրյանի՝ ոչ գոհացուցիչ ելույթը չի բացառում, քանի որ 81 կգ քաշային կարգը նրա համար նորություն է:

«Ֆերդինանտից ակնկալիքները մեծ են, որովհետեւ բավականին ուժեղ մարզիկների է հաղթել՝ օլիմպիական չեմպիոնի, Ռուսաստանի առաջին համարին, բավականին փորձառու մարզիկների է հաղթել, եւ նրանից մեծ սպասելիքներ ունենք: Արսենը պետք է որ նորմալ գոտեմարտի, իսկ Վարդանը նոր է քաշային կարգը փոխել: Նրանից ակնկալիքներ այս տարի չկան»,- ասաց նա:

Հայաստանյան պատվիրակությունն արդեն մրցավայրում է: Նրանք Իսրայել են հասել այսօր՝ ապրիլի 24-ին:

Տպել
850 դիտում

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ