Նիկոլ Փաշինյան վարչապետի հետ իմ աշխատանքը չեմ պատկերացնում. Լոռու մարզպետ

«Յուրաքանչյուր նմանատիպ քաղաքական ակցիա յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դասեր քաղելու հնարավորություն էր»,-այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հարցին, թե կոնկրետ իրենք՝ հանրապետականները ինչ դասեր քաղեցին, մարզպետն ասել է. «Մենք այն ժամանակ էլ գիտեինք, թե երկրում ինչ կարգի դժգոհություններ կան, ինչ հարցեր կան, որ հետաքրքրում են հատկապես երիտասարդներին, մենք այդ ուղով էլ առաջ էինք գնում… մենք ճիշտ ճանաարհի վրա ենք՝ նմանատիպ խնդիրները օր առաջ լուծելու համար»:

Մարզի ղեկավարը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու դրա հետեւանքներին Լոռու մարզի վրա, ասել է. «Ազդեցություն բնականաբար կլինի, սակայն դա կախված է վաղվա բանակցությունների ընթացքից»:

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը եւս ժամանակին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, Նալբանդյանը պատասխանել է. «Ես միշտ ասել եմ, որ անփոխարինելի մարդ որեւէ մեկի կյանքում գոյություն չունի, ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի անցած ճանապարհին ու անցած ուղուն, այո, ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի քաղաքական գործիչ է եղել ամբողջ ՀՀ-ի ընթացքու մ…վաղվանից սկսած բանակցությունները ցույց կտան, թե ինչ ուղով եւ ով ինչպես պետք է աշխատի», ասել է Նալբանդյանն ու հավելել, որ կոնկրետ ինքը չի պատկերացնում իր աշխատանքը Նիկոլ Փաշինյան վարչապետի հետ. «Միանշանակ ոչ, չեմ պատկերացնում»:

Տպել
2708 դիտում

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը