Անձամբ դուրս եմ գալիս փողոց. Ռոստոմյանը հրաժարական տվեց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: Այս մասին նա այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ֆեյսբուքի իր էջում: Նա նշել է, որ դուրս է գալիս փողոց՝ պայքարի, եւ նույն կոչն է անում իր գործընկերներին:

«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջեւ՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին եւ անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերեւում ծածանելու ժամանակն է։

Իմ հանրապետական եւ դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին եւ ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարեւոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում եւ խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին։

Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար»,- գրել է նա:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միանում է համաժողովրդական շարժմանը եւ կանգնած է ժողովրդի կողքին:

Տպել
29732 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն