Երկխոսությունն այլընտրանք չունի. դեսպան Միլսը՝ Կարեն Կարապետյանին

25/04/2018 schedule17:35

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում են կառավարությունից, Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կարեւորությունը:

Տպել
2271 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան