Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը բազմամարդ երթի հետ միասին հասնելով Հանրապետության հրապարակ, կարճ ելույթ ունեցավ, ապա հեռացավ կարեւոր հանդիպումների:

«Մեր հայտարարած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հաղթական հեղափոխության երթը շարունակվում է: Չկա ուրիշ տարբերակ: Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան»,- հայտարարեց Փաշինյանը:

Այստեղ նրա խոսքն ընդհատվեց ժողովրդի «ՀՀԿ հեռացիր» վանկարկումներով:

«Այսօր պաշտոնապես ծառայության մեջ գտնվող ոստկաններ են միացել մեզ: Ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ Գյումրիում, Իջեւանում, Նոյեմբերյանում: Բագրատաշենի մաքսատունը փակել է ժողովուրդը: Հանրապետության ամենամեծ համայնքներից մեկը՝ Կողբը, համայնքի ղեկավարի ստորագրությամբ, միացել է մեր թավշյա հեղափոխությանը: Սրանք կցկտուր տեղեկություններ են, երեկոյան ավելի մանրամասն կասենք»,- հայտարարեց Փաշինյանը, ապա հավելեց. «Մենք ունենք մեկ պայման՝ Հանրապետական կուսակցության առանց նախապայմանի եւ անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»:

Տպել
2604 դիտում

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով

Դ. Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ նախարարների խորհրդի հերթական նիստին

ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Կառավարության նիստում կորոշվի Ալ. Արզումանյանին ՄԻԵԴ-ի վճռով 2500 եվրո տալու հարցը

ԱԱԾ-ից՝ ոստիկանություն. նոր նշանակում՝ Վալերի Օսիպյանի հրամանով

Փորձել են առեւանգել Երեւանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրգործ

Տուգանքներից ազատելու որոշումը որեւէ մեկի շահերին չի հակասում. ՃՈ պետի տեղակալ

Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստուգումներ կիրականացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է նախարարին՝ դատական տուգանքը վերացնելու հարցով

Ոստիկանապետը կոլեգաներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին՝ Աղասի Կիրակոսյանին

ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը. Նիկոլ Փաշինյան

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած Կոտայքի բաժնի պետի լիազորությունները կասեցվել են