Աշակերտները նորից կանդրադառնան դասադուլների հարցին

Դասադուլ հայտարարած ուսանողներն ու աշակերտները, որոնք վերջին օրերին ակտիվորեն մասնակցում էին «Իմ քայլը» շարժմանը, արդեն ապրիլի 23-ի երեկոյան ու ապրիլի 24-ի ցերեկը պատրաստվում էին վերադառնալ իրենց դասերին:

Սերժ Սարգսյանը հրաժարվել էր վարչապետի պաշտոնից, եւ շատերը համարում էին, որ համենայնդեպս ակտիվ ու անդադար պայքարը ավարտված է: Ապրիլի 24-ի երեկոյան, սակայն, պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն իշխանությունը պահելու փորձեր է անում: Թավշյա հեղափոխության կազմակերպիչները հայտարարեցին քաղաքացիական անհնազանդության գործողությունները նույն թափով շարունակելու մասին:

Դա, սակայն, կեսգիշերի սահմաններում էր, եւ շատերը չէին հասցրել տեղեկանալ: Այսօր լուրեր էին տարածվում, որ աշակերտներին փակել են դպրոցներում եւ չեն թողնում դուրս գալ: Ընդ որում, նշվում էր, որ երեխաներին տանել արգելում են ծնողներին: Ստացված այդպիսի ահազանգերը վերաբերում էին մասնավորապես Երեւանի համար 120, 152, 188 դպրոցներին:

Վերջիններիս տնօրենների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Երբ փակված փողոցներով դժվարությամբ հասանք Էրեբունի վարչական շրջանում գտնվող համար 120 դպրոց, դպրոցի մոտ ծնողներ չկային: Աշխատակիցները ասացին, որ տնօրենը տեղում չէ եւ պնդեցին, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Համար 60 դպրոցի 2-րդ դասարանում սովորող ծնողներից մեկը, որը եկել էր երեխային տուն տանելու, մեզ ասաց, որ վաղն, ամենայն հավանականությամբ, նրան դասի չի ուղարկի:

Համար 2 դպրոցի աշակերտները նշեցին, որ այսօր բացակաների թիվը շատ փոքր է եղել, ի տարբերություն նախորդ օրերի, երբ ավելի քան 150 աշակերտից դպրոց էր գալիս մոտ 25-ը:

10-րդ դասարանի աշակերտուհիներից մեկն ասաց, որ նախորդ շաբաթվա մեծ մասը դասադուլ են արել: Բայց պարբերաբար էլ զգուշացումներ են ստացել ուսուցիչները, որ բացակաները սկսելու են նշանակել: Այսօր նույնպես ըստ նրա, ոսուցիչները նման հայտարարություն են արել ու ասել, որ դա ԿԳ նախարարության պահանջն է: Աշակերտուհին նշեց, որ նախորդ օրերին, եթե դասադուլ չեն արել ու եկել են դպրոց, դռները ներսից կողպված են պահվել: Այսօր, ըստ նրա, ֆիզկուլտուրայի դասաժամին հսկվել են նաեւ դարպասները:

Դասղեկների մի մասը դասերի ավարտին աշակերտներից պահանջել է տուն հասնելուն պես խնդրել ծնողներին, որ նրանք զանգահարեն իրենց եւ տեղեկացնեն, որ երեխաներն արդեն տանն են: «Տնօրենն եկավ, ասաց, որ եթե ուզում եք մասնացել բողոքի ցույցերին, կարող եք դա անել դասերից հետո եւ դա ձեր կամքն է»,- ասաց 11-րդ դասարանի մի աղջիկ: Նշեց, որ այսօր դասերին ներկա է եղել դասընկերների 80 տոկոսը, ի տարբերություն նախորդ օրերի, երբ բոլորն էին բացակայում: Նա հավելեց, որ հաջորդ օրվա անելիքները քննարկելու են երեկոյան:

Տպել
1097 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը