Անցած գիշեր ՃՈ-ն Երեւանում հայտնաբերել է առանց հաշվառման համարանիշերի 18 ավտոմեքենա

Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այդ մեքենաների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունից հրաժարվելու օրը Սարալանջի փողոցում վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովն ապրիլի 26-ին մահացել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երեխայի մոր ընկերուհին՝ Գոհար Հայրապետյանը:

Փակ համարներով մեքենայի վարորդը, որը հարվածել էր ընտանիքի մեքենային, փախել է դեպքի վայրից: Ծնողները՝ 45-ամյա Գեւորգ Պապովը եւ 32-ամյա Տաթեւիկ Սեկոյանը ծանր վիճակում են։

Տպել
1045 դիտում

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Նախագահը հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ․ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրը

Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր․ դատախազությունը հանձնարարություն է տվել

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Մարության

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում․ Ռոհանի

Երեւանի ընտրությունների քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք․ «Ականատես»

Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով