Սինգապուրում ՀՀ-ի արտադրողների տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր է

26/04/2018 schedule14:35

Սինգապորում բացվեց «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանի 5 արտադրող: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ ապրիլի 28-ը: 

Ինչպես հայտնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունից, հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայի միջազգային համագործակցության եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ: 

Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, բուսական թեյերի, սոճու կոնի օշարակի, պահածոների, հյութերի, կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը նշեց, որ այս միջոցառումը հետեւում է մարտի 6-9-ը Ճապոնիայում անցկացված «Ֆուդեքս» 2018 ցուցահանդեսին: «FHA-ի ընթացքում մեր արտադրողները հնարավորություն կունենան հայկական ապրանքատեսակները ներկայացնել ասիական եւս մեկ խոշոր շուկայում: Ճապոնիայում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների կուտակած փորձը կօգնի Սինգապուրի ցուցահանդեսի մասնակիցներին՝ ավելի ներկայանալի լինել:

Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Ցուցահանդեսին ձեռնարկատերերի մասնակցության արդյունքները կամփոփվեն առաջիկայում: 

Սինգապուր կատարած այցի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Սինգապուրի համագործակցության կազմակերպության (Singapore Cooperation Enterprise, SCE) գործադիր տնօրեն Կոնգ Վայ Մունի հետ: 

Կողմերն անդրադարձան FHA 2018 Singapore ցուցահանդեսին հայկական պատվիրակության եւ արտադրողների մասնակցությանը, ինչպես նաեւ քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՓՄՁ աջակցության մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակմանը, Սինգապուրից դեպի Հայաստան տուրիստների ներգրավման նպատակով հայկական եւ սինգապուրյան տուրիստական կազմակերպությունների միջեւ համագործակցության միջոցառումների կազմակերպմանը եւ այլն:

Տպել
1998 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել