ՀՀԿ-ի այսպես թողնել, գնալը դավաճանություն կլինի ժողովրդի նկատմամբ. Ալիկ Սարգսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան, ասաց, որ առայժմ խմբակցությունում վերջնական որոշում չեն կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու կամ այլ թեկնածուի օգտին քվեարկելու մասով:

«Մոտ օրերս խմբակցությունը կհրավիրի, կգանք, կնստենք, կորոշենք: Ես անձամբ թիմի անդամ եմ եւ չեմ պատկերացնում, որ ինչ-որ էքստրեմալ իրավիճակ եմ ստեղծելու, որը տարբերվող կլինի: Այնպես չէ, որ այս ամենը իմ սրտով է»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչը, որ տեղի ունեցավ, շատերի համար դաս էր:

«Իհարկե, իշխանության համար էր դաս: Ես սա կանխատեսել եմ վաղուց: Ես զգում էի, որ երկրում մաղձ կա, ատելություն կա: Պատճառները բոլորը գիտեին՝ աղքատություն, սոցիալական ծանր վիճակ: Երկրում արդեն համակարգային փոփոխությունը եղել է, հիմա ով այս ամեն ինչն անտեսեց, ապա կդառնա ազգի թշնամի եւ հաջորդն իր հերթն է»,- ասաց նա:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանին վարչապետ չի տեսնում: Նա կարծում է, որ Փաշինյանը պետք է գա Ազգային ժողով եւ բոլորի հետ հանդիպումներ ունենա:

«Պետք է գա, խոսի, հասկանանք՝ ինչ է ուզում, թե չէ փողոցից ահաբեկելով՝ շուտ արեք, ինձ վարչապետ ընտրեք, այդպես չի լինի: Ամբողջ աշխարհը նայում է, պատգամավորներին ուժի ազդեցության տակ չի կարելի տանել ընտրության»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն պետք է հեռանա՞ իշխանությունից, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.

«Հանրապետական կոչվածը չպետք է ընդհանրացնել: Ես ինքս ՀՀԿ-ական եմ, բայց չեմ ուզում այս մեղադրանքների 2 տոկոսը ինձ վրա վերցնել: Ես մաքուր եմ իմ խղճի առաջ, ես պատասխանատվությունից չեմ խուսափում, հաստատ մաքուր եմ: Իշխանություն փոխվի կամ չփոխվի, իմ հետ բան չի պատահի: Ես այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, թույլ տվեք քննարկենք: ՀՀԿ-ի այսպես թողնել, գնալը դավաճանություն կլինի ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա եւ նշեց, որ իրեն ընդդիմություն չի պատկերացնում: Նա չբացառեց, որ նոր իշխանություններն իրեն համակարգում պաշտոն կառաջարկեն:

Տպել
6073 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած