Միանում եմ բոլորիդ ՀՀ-ում եւ սփյուռքում. Լեւոն Արոնյանն աջակցություն է հայտնում ժողովրդին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Արոնյանն ընդգծել է, որ հպարտություն է զգում իր հայրենակիցների գործողություններին հետեւելիս:

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաեւ: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:

Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում, եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից: Առողջ եւ մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն եւ հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:

Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով՝ մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին:

Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը:

Լեւոն Արոնյան
Երեւան»,- գրել է նա:

Արոնյանը շատ մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ, որն իր դեմ ուղղված մի քանի օր տեւած բողոքի խաղաղ ակցիաներից հետո հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Սարգսյանը Լեւոն Արոնյանի հարսանիքի քավորն է: Օրեր առաջ Արոնյանը եւ մյուս շախմատիստներն իրենց աջակցություն էին հայտնել Սերժ Սարգսյանի կառավարմանը: Նրանք հանդես էին եկել հայտարարությամբ:

Տպել
14921 դիտում

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը