Սա մեր միակ հնարավորությունն է՝ երկիրն ավգյան ախոռից մաքրելու և արժանապատիվ ապրելու.Պապյան

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը բնակվում է Ավստրիայում եւ միշտ ակտիվորեն հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վերջին շրջանում էլ պարբերաբար անդրադառնում է այստեղ կատարվող ներքաղաքական բոլոր գործընթացներին:

- Տիկին Պապյան, չնայած Հայաստանում չեք՝ երբեք չեք դադարում Ձեր մտահոգություններն ու անհանգստությունն արտահայտել երկրում կատարվող իրադարձությունների շուրջ: Հետեւե՞լ եք վերջին զարգացումներին:

- Հետևել եմ եւ շարունակում եմ հետևել անդադար՝ օր ու գիշեր: Ի միջի այլոց, մտավախություններս դեռ ամբողջովին խաղաղված չեն: Արտաքին ուժերի՝ հարմար պահը իրենց շահերի կողմն օգտագործելը եւ էլի շատ ու շատ սարսափ սցենարներ...: Հայ ժողովրդի թիվ մեկ, հրատապ խնդիրն այսօր հին, իրենց դարն ապրած, մականունավոր, թերուս, բայց միևնույն ժամանակ իրենց ամենակարող համարող ղեկավարներից, այսինքն ՀՀԿ-ից ազատվելն է: Մնացածը ժամանակի խնդիր է: Շատ, անչափելի քանակով անելիք կա Հայաստանում: Ես լիահույս եմ, որ իր տեսակով նմանը չունեցող հեղափոխություն իրականացրած երիտասարդությունը շատ արագ կշտկի իր մեջքը եւ գործի կանցնի՝ մեր երկիրն ավգյան ախոռից մաքրելու եւ արժանապատիվ ապրելու համար: Սա մեր միակ, անփոխարինելի, անդառնալի հնարավորությունն է: Իրավունք չունենք բաց թողնելու:

- Սպասում էի՞ք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայքարը նման արդյունք կունենա, Սերժ Սարգսյանը ի վերջո կգրի այդքան սպասված հրաժարականի դիմումը:

- Ես միշտ եմ հավատացել այսօրվա գալստյանը, բայց այսպիսի աննախադեպ արդյունք, այսքան կարճ ժամանակահատվածում, խոստովանում եմ, որ անսպասելի էր:

Իսկ սպասված հրաժարականը, կարծում եմ, ինչպես շատերի, նաև ինձ համար «յոթ սարերի ետևում» էր.... Հիմնական մտահոգությունս՝ իշխանությանը ողջ «հոգով նվիրված» (իհարկե չհաշված բացառությունները) ոստիկանության անկանխատեսելի գործողություններն էին, որոնք ամեն վայրկյան կարող էին իրագործվել: Դրա ականատեսը մենք բազմիցս եղել ենք: 

- Ձեր գրառումներից մեկում նշել էիք, որ Հայաստանն անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, լայնախոհ, լեզուների տիրապետող եւ հայրենասեր ղեկավարի: Ո՞վ է վարչապետի ձեր թեկնածուն, ո՞ւմ եք տեսնում այդ կարեւորագույն պոստում:

- Այս պահին, իհարկե, երկրի ղեկը իր ձեռքը պետք է վերցնի այն Անհատը, ով հավատաց իր սկսած գործի արդարությանը, ով վարակեց երիտասարդությանն իր անիրական ավյունով, ինչու չէ նաև շատ մեծ վտանգի տակ դրեց իր եւ իր հարազատների կյանքը եւ վերջապես նա, ով գլխավորեց հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ հաղթողներին չեն դատում:

- Այս օրերին շատերի կողմից գովերգվեց հայ երիտասարդության համախմբածությունընոր գաղափարներն ու նոր մոտեցումները, այսուհետ, ինչպիսի՞ն եք տեսնում հետագա քայլերը:

- Շատ կուզեմ, որ երիտասարդներին իրենց գաղափարի արդարացի լինելու շուրջը հավաքագրող ազնվությունը չմարի, այլ ճիշտ հակառակը, նոր սխրանքների մղի, որպեսզի հիասթափություններ չապրեն, այլ շարունակեն հավատալ իրենց գաղափարի շիտակությանը, վեհությանը եւ շարունակեն իրենց գործը առանց վարանելու, նորանոր սխրանքներով պսակված: Այս հաղթանակի արդյունքը ոչնչով չափել հնարավոր չէ: Այն Հայաստանի տարիներով կեղեքված, հալածված, աղքատ, հուսալքված եւ ապերջանիկ ժողովրդին, չեմ վարանում ասել՝ միանգամից տասնամյակների առաջադիմության թռիչք ապահովեց: Երիտասարդները մի քանի օրում իրենց կյանքի հիմնական դասերը սերտեցին, որոնք ոչ մի դասագրքում հնարավոր չէ գտնել:

- Հարցազրույցներից մեկում չէիք բացառել, որ մոտ ժամկետում Հայաստան կգաք: Ձեզ ե՞րբ սպասենք այստեղ:

- Իհարկե, կգամ եւ շատ շուտով: Շատ եմ ափսոսում, որ անձամբ կանգնած չէի Հայաստանի Հանրապետության Վերընձյուղված, իր դերն ու նշանակությունը Վերագտած Հրապարակում:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 27-ի համարում:

Տպել
18597 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում