«Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար». Թաթա Սիմոնյանի նոր երգը՝ նվիրված թավշյա հեղափոխությանը

Հայտնի երգիչ, երգահան եւ կոմպոզիտոր Թաթա Սիմոնյանը նոր երգ է նվիրել Թավշյա հեղափոխությանը: Իսկ ավելի վաղ, Թաթան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով.

«Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ: Բնույթով եւ խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:

Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում եւ իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ:

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները: Չկա մեկը, անկախ սոցիալական սանդուղքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից եւ սեռից, ում հոգին չի ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում:

Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, եւ տա Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը»:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
5555 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը