Երեւանի քաղաքապետարանում չեն մեկնաբանում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու այսօրվա նիստի ավարտից հետո դահլիճից դուրս էր եկել ետնամուտքով, ի դեպ՝ ավանդույթի համաձայն:

Նիստը փակ էր վերջին օրենսդրական փոփոխություններից հետո, եւ լրագրողները զրկված էին դահլիճ մտնելու հնարավորությունից: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից խնդրեցինք մեկնաբանել ավագանու ԵԼՔ խմբակցության հայտարարությունը, որտեղ նրանք հանդես են գալիս Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: «Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի»,- մասնավորապես, ասված էր ԵԼՔ-ի հայտարարության մեջ:

«Ով ինչ հայտարարի, պիտի մեկնաբանե՞մ: Չեմ պատրաստվում մեկնաբանել»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը: Հարցին, թե թիկունքում ժողովուրդ չե՞ն տեսնում, նա պատասխանեց. «Թիկունքում ժողովուրդը դուք տեսել եք կոնկրետ մեկ տարի առաջ՝ ընտրությունների ժամանակ: Այնպես որ դրան ավելացնելու ոչինչ չունեմ»: Անդրադառնալով դիտարկմանը, թե մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող էին փոխել դիրքորոշումը, եթե նույնիսկ քվեարկած լինեին, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց. «Շատ վատ կարծիք ունեք մեր հանրության մասին: Ցավում եմ, որ այդքան վատ կարծիք ունեք մեր հանրության մասին»:

Տպել
2309 դիտում

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին