ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի հետ կորոշի՝ կմասնակցի Բաքվի ԱԱ-ին, թե՝ ոչ

ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան եւ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան քննարկելու են Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում հայ մարզիկների մասնակցության հարցը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Այս օրերին ՀՀ հավաքականն Իսրայելում՝ Թել Ավիվում, մասնակցում է Եվրոպայի 2018 թ. առաջնությանը, եւ ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչներն առիթն օգտագործում են միջազգային ֆեդերացիայի հետ միասին որոշում կայացնելու համար:

«Կարծում եմ՝ այդ հարցը շուտով կորոշվի, որովհետեւ ձյուդոյի մեր թիմն Իսրայելում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիչը եւ ֆեդերացիայի նախագահը հանդիպում են ունենալու միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ: Եթե նա վստահություն հայտնի, որ Ադրբեջանը կապահովի անվտանգությունը, եւ գումարած դրան՝ մեր երկրի ղեկավարությունը կտա համաձայնությունը, մենք պետք է մեկնենք Բաքու»,- ասաց նա:

Մրցաշարին մասնակցությունը կարեւոր է, քանի որ այն վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ավելի վաղ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ ստուգատեսը բաց թողնելը կարող է բացասաբար ազդել հայ ձյուդոիստների վրա: ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանն էլ նշել էր, որ դա մեծ խնդիր չի առաջացնի, քանի որ ձեռքից բաց թողած Բաքվի միավորները կարելի է լրացնել այլ մրցաշարերում:

Տպել
1000 դիտում

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում և Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)