Ո՛չ թավշյա է, ո՛չ էլ հեղափոխություն. ռուսաստանցի փորձագետները «բզբզում» են

Կրեմլը շարունակում է չեզոքություն պահպանել Հայաստանում կատարվող իրադարձությունների հանդեպ: Պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները եւ ՀՀ նախագահի ու կառավարության պաշտոնակատարների հետ զրույցներում արված արտահայտությունները մնում են դիվանագիտական չեզոքության սահմաններում: Անգամ ապրիլի 26-ին Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինի արտահայտած «2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների» մասին հայտարարությունը հաջորդ իսկ օրը շտկվեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ «շահագրգիռ կողմերի միջեւ սահմանադրության շրջանակներում փոխզիջում գտնելու» անհրաժեշության մասին հայտարարությունով:

Ընդհանուր առմամբ, Պեսկովի Հայաստանի ներքին գործերին չխառնվելու մասին ապրիլի 23-ի հայտարարությունից հետո Կրեմլը չի էլ փորձում ազդեցություն ունենալ հայկական գործընթացների վրա՝ համենայնդեպս պաշտոնական հրապարակային խողովակներով:

Հակահեղափոխական փորձեր են կատարվում ռուսաստանցի որոշ փորձագետների շրջանում: РИА Новости-ի կայքում ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հեղինակել է «Հայաստանը՝ ժողովրդավարության ու ամբոխավարության միջեւ» հոդվածը: Դրանում Միհրանյանը գլխիվայր շրջում է իրականությունը՝ պահանջատեր հասարակությունը որակելով «ամբոխ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «ամբոխավար եւ դեմագոգ»:

«Օրինական ճանապարհով ընտրված վարչապետը՝ պրոֆեսիոնալ պոպուլիստի եւ դեմագոգի առաջնորդությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման ներքո հրաժարական տվեց: Այժմ ամբոխավարը՝ շրջանցելով օրենքներն ու սահմանադրությունը ջանում է ամբոխի կողմից նշանակվել վարչապետ, չեղարկել ներկայիս իշխող կուսակցությունը, ցրել խորհրդարանը եւ, օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - գրել է Միհրանյանը:

Հոդվածի շարունակությունում հեղինակը, հավատարիմ մնալով առաջ քաշված թեզերին, ուղղակի մանրամասնում է դրանք՝ առանց մտահոգվելու իրականության հետ կապի մասին: Թե՛ «ամբոխավար» Փաշինյանը, թե՛ «ամբոխի» ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ շարժման նպատակը սահմանադրական կարգերի եւ օրինականության հաստատումն է: Անգամ ներկայացվել է, թե ինչու Փաշինյանը պետք է լինի ժամանակավոր կառավարության վարչապետը եւ ինչ պետք է անի այդ ընթացքում՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Փաշինյանը ժամանակավոր վարչապետի դիրքում պետք է նախաձեռնի Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որից հետո կկայանան արտահերթ ընտրությունները նոր օրենսգրքով եւ, հնարավոր է, բայց քիչ հավանական՝ ԿԸՀ նոր կազմով: Բացի այդ, հայտարարվել է քաղաքական հետապնդումների բացառման մասին, ինչը նշանակում է, որ «ներկայիս իշխող կուսակցության չեղարկման» մասին խոսք լինել չի կարող:

Միհրանյանն իր հոդվածում մտահոգ հայի սրտացավությամբ հույս է հայտնում, որ «հայկական պետականության հիմքերը կվերականգնվեն»:

«Հույս ունեմ, որ հայկական վերնախավն իր մեջ ուժ կգտնի սանձելու այս ամբոխավարական վակխանալիան եւ վերականգնելու հայկական պետականության հիմքերը, այլապես, որքան էլ ցավալի է դա ընդունել, ըստ երեւույթին մեր ժողովուրդը ունակ չէ գոյություն ունենալ սեփական ազգային պետության մեջ», - գրել է նա:

Հարկ է, թերեւս, միայն ավելացնել, որ «հայկական պետականության հիմքերի վերականգնման» եւ «սեփական պետության մեջ գոյություն ունենալու» ջատագով Անդրանիկ Միհրանյանը նշանակալի ավանդ է ունեցել Վլադիմիր Պուտինի համար ձեւված 2008 թ. սահմանադրական փոփոխությունների նախագծի մեջ, ինչի համար ՌԴ նախագահի կողմից ստացել է համապատասխան պատվոգիր:

Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության եթերում քաղաքագետ, Ռազմավարական զարգազման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծիք է հայտնել, որ հայերը չեն հասկանում ինչ է կատարվում:

«Ոչ-ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում: Ընդ որում, ոչ միայն «շարքային քաղաքացիները», այլեւ մարդիկ, ովքեր հետաքրքրված են քաղաքական գործընթացներով, ներառված են դրանց մեջ, անգամ հայ լրագրողները», - ասել է Տրոֆիմչուկը:

Ըստ քաղաքագետի, սա ոչ հեղափոխություն է, ոչ էլ թավշյա: Նման կտրուկ գնահատականը նա բացատրում է այն հանգամանքով, որ իշխանական ուժերը, բացառությամբ Սերժ Սարգսյանի, մինչեւ այժմ գտնվում են իրենց տեղերում: Տրոֆիմչուկի կարծիքով «Հայաստանում տիրող իրավիճակը՝ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձ է»:

Տրոֆիմչուկը միտումնավոր, կամ ուղղակի անտեղյակ լինելու պատճառով ոչ միայն չի հիշատակում հրաժարական տված նախարարների եւ մարզպետների մասին, այլեւ մոռանում է, որ հեղափոխության ավարտի մասին ոչ ոք չի ազդարարել: Իսկ նրա՝ Հարավային Կովկասով մտահոգված լինելը բացատրվում է իր անմիջական պետի անձով. Ռազմավարական զարգազման մոդելավորման կենտրոնի նախագահը նախկինում Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության («ԱզերՌոս») նախագահ Սոյուն Սադիկովն է: Նրան չեն կարող չհետաքրքրել տարածաշրջանը եւ անկայությունը Հայաստանում:

Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ Կրեմլը ուղղակիորեն չի ազդելու հայաստանյան իրադարձությունների վրա: Պաշտոնական Մոսկվան ընդամենը փորձելու է իր «անկախ» փորձագետների բանակի եւ քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով տեղեկատվական բարենպաստ ֆոն ստեղծել ՀՀԿ-ի վերարտադրության համար: Դա, իհարկե, կարող էր որոշակի վտանգ ներկայացնել, եթե մեր հասարակության շրջանում ԷլեկտրիկԵրեւանից սկսած որոշակի զգուշավոր վերաբերմունք չլիներ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ:

Տպել
8450 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)