Արա Բաբլոյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Ժոնաթան Լաքոտը կարեւորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում եւ այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաեւ ցույցի մասնակիցների պահվածքը:

Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում: Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին:

Տպել
1353 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին