Ֆրանսիայի դեսպանը կարեւորել է Հայաստանում խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Ժոնաթան Լաքոտը կարևորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում և այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաև ցույցի մասնակիցների պահվածքը: Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի և այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին: 

Տպել
1911 դիտում

Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, Պոպլավոկում, որ մարդ էին խփում. թեժ բանավեճ Քոչարյանի ազատությունը պահանջող ցույցի ժամանակ

Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավով ազատել. որոշումը կհրապարակվի վաղը

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Ծաղկաձորում ամանորյա հանգիստը կարող է արժենալ մինչեւ 2 մլն դրամ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է. նոր իրավիճակի լույսն ու ստվերը

Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը