Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակ հասավ ֆայտոնով

Ժամը 18-ին նախատեսված հանրահավաքը Գյումրիում ուշ մեկնարկեց, քանի որ Գյումրի-Երեւան ողջ մայրուղում մեքենաների կուտակումներ էին: Բազմաթիվ մեքենաներ էին միացել Շիրակի մարզի տարբեր համայնքներից, Վանաձորից, Ջավախքից եւ սպասում էին ճանապարհին, որպեսզի միանային Երեւանից Գյումրի ուղեւորված Նիկոլ Փաշինյանին: Չէր դադարում նաեւ մեքենաների հոսքը Երեւանից: Ազատան համայնքից կանգնած ավտոմեքենանաների ծայրը վերջանում էր Գյումրու Երեւանյան խճուղու միջնամասում:

Հենց այստեղ երբ հասավ Նիկոլ Փաշինյանը, հայտնի գյումրեցի՝ ֆայտոն Ալեքի թոռը՝ Սամվելը, Փաշինյանին, կնոջն ու Արսինե Խանջյանին առաջարկեց ճանապարհը շարունակել ֆայտոնով:

Հենց ֆայտոնով էլ Նիկոլ Փաշինյանը հասավ Վարդանանց հրապարակ, որտեղ նրան հազարավոր մարդիկ էին սպասում: Շիրակցիներից բացի, Գյումրի էին եկել նաեւ հանրապետության տարբեր մարզերի բնակիչները: Հոռոմում ցանկացել են գառ մատաղ անել, Նիկոլ Փաշինյանը, սակայն, ասել է, ես ներում եմ շնորհում այդ գառանը, թող գնա արածի: Նույնը նաեւ Ազատանում է եղել: Իսկ Գյումրիում նախքան ելույթների մեկնարկը խաղաղության աղավնիներ բաց թողնվեցին երկինք:

«Շատերը փորձում են այսօրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձևով, շատերին թվում է, թե հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Չեն հասկանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային: Այն երկիրը, որտեղ որևէ հանրապետական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այդ երկիրն այլևս գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է: Սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է: Սա հաղթանակած սիրո Հայաստանն է: Սա հաղթանակած միասնության Հայաստանն է: Եվ ես հույս ունեմ, որ կա  մեկը, ով Կարեն Կարապետյանին և մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ մենք Երևանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք 4 ժամում։ Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու փորձը նշանակում է, որ նա ինքն իրեն հռչակում է այս տեղատարափ անձրևի տակ ժամերով կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամի: Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությունը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից։ Մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, քան ապահովում է մինչև հիմա։  Մենք հաստատում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ Եվրամիության հետ կնքած խորը և համապարփակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը»։

Հանրահավաքը Նիկոլ Փաշինյանն ավարտեց մեծ քայլերթով՝ անցնելով նորակառույց Ռուսթավելիով, Սայաթ-Նովա փողոցով կրկին վերադարձավ Վարդանանց հրապարակ եւ հրաժեշտ տվեց: Ապրիլի 29-ից մեր գործողությունները վերսկսվում են մեծ թափով,-հայտարարեց նա:

Տպել
10864 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ