Սփյուռքահայ գործարարի կոչը՝ դաշնակցական իր ընկերներին. սա լուսավոր ապագայի պայքար է

28/04/2018 schedule12:28

Սփյուռքահայ գործարարներից մեկը կոչով դիմել է իր կուսակից ընկերներին՝ Դաշնակցությանը, նրա նամակը տպագրվել է «Ասբարեզ»-ում:

Պատմական եւ ճակատարգրական այս օրերին, մեզանից յուրաքանչյուրի միտքն ու հոգին ողողված են փոթորկալի մտածումներով:

Յուրաքանչյուր հայ, իր հայացքը սեւեռած դեպի հայրենիք՝ ուշի ուշով հետեւում է տեղի ունեցած վերիվայրումներին եւ աճող պայքարին: Պայքար, որ ամեն օր երկիրը անկայուն եւ վտանգավոր մթնոլորտի մատնելու կողքին՝ հույսի անզուգական նշույլներ է արձակում մեր հոգիներից ներս: Թեեւ Ապրիլ 24-ի նախօրյակին տեղի ունեցած զարգացումները որոշ չափով հանգստացրեցին մեզ, սակայն այդ հանգստությունը մնում է անկայուն եւ երկիրը շարունակում է ապրել իր տագնապալի օրերը:

Փառք ու պատիվ մեր գիտակից ժողովուրդին եւ հատկապես երիտասարդությանը, որ ամենայն ծանրախոհությամբ, «բաց ձեռքերով» եւ խաղաղությունը պահելու վճռակամությամբ շարունակում է իր արդար պահանջատիրական երթը: Ինչպես նաեւ փառք բոլո՛ր նրանց, որոնք շրջահայաց մոտեցումով, ականջալուր եղան ժողովուրդի պահանջներին եւ փորձում են որեւէ անթույլատրելի եւ աղետալի պատահարների զերծ պահել:

Մեզանից յուրաքանչյուրին ծանոթ են մեր երկրի իրավիճակը եւ այդ իրավիճակի պատասխանատուներն ու դերակատարները: Կասկածից վեր է, որ այդ դերակատարները՝ լինեն իշխանություն, կազմակերպություն, կուսակցություն կամ անհատներ, լավատեղյակ են իրենց ունեցած դերից՝ երկիրն ու ժողովուրդը այս ճգնաժամային կացության մատնելուն: Անվիճելի իրականություն է, որ վերջին երկու տասնամեակներում, հայրենի իշխանությունները ձախողեցին ժողովրդի համար համեստ եւ արժանապատիվ կյանք ապրելու կենսունակ պայմաններ ապահովել:

Տարիներ շարունակ, իշխանություններն ու  նրանց լծակները անտեսեցին եւ արհամարհեցին մեր ժողովրդի ազատ եւ արժանապատությամբ ապրելու իրավունքը: Այս ճշմարտությունը փաստելը անհեթեթ է այս պահին: Իրողությունն այն է, որ այսօր ազգովի գտնվում ենք այնպիսի՛ թնջուկի առաջ, որի լուծումը բավական բարդ է եւ կնճռոտ:

Պայքարը լուրջ եւ անկյունադարձային է: Պայքար, որի հիմնական շարժառիթը քաղակաքան լինելուց բացի,  ունի բարոյական, ընկերային, տնտեսական եւ կենցաղային բնույթ: Երիտասարդությունը, արհամարհելով սպառնալիքներն ու բռնակալությունները՝ շարունակում է իր երթը՝ բարձրաձայն գոչելով.

– Վե՛րջ անարդարությանը

– Վե՛րջ կողոպուտին

– Վե՛րջ կաշառակերությանը

– Վե՛րջ աղքատությանը

– Վե՛րջ արտագաղթին

– Եւ՝ վե՛րջ անհույս ապրելակերպին:

Այս պայքարը Նիկոլի պայքարը չէ՛: Այս պայքարը ճնշված ժողովուրդի անհանդուրժելի իրավիճակի հրամայակա՛նն է: Հույս ներշնչելու պայքար է։ Իշխանության հանդեպ հավատք եւ վստահություն վերականգնելու պայքար է: Եւ վերջապես, հայրենիքին ու գալիք սերունդներին լուսավոր եւ բարգավաճ ապագա ապահովելու պայքար է:

Սերժի եւ Սերժերի հրաժարականով չէ՛ որ այս պայքարը հաջողութեամբ պիտի պսակվի: Այդ կենսական քայլն  անելով հանդերձ, այն բավարար չէ՛, եւ պետք էլ չէ, որ լինի: Այս երթի ամբողջական հաղթանակը միայն ու միայն կարելի է ապահովել հիմնական ու արմատական փոփոխություններով՝ ընկերական, կենցաղավարական եւ քաղաքական մշակույթի ոլորտներից ներս: Իշխանության մեջ կատարվելիք փոփոխությունները անխուսափելի են, հրամայական եւ անահապա՛ղ: Սակայն, դրա հետ միատեղ, ժողովուրդը կենսական փոփոխություններ ունի անելու: Անհրաժեշտ է ձերբազատվել ստրկության հոգեբանությունից:

Պետք է հանձնառու լինել օրենքի պահպանմանը եւ գործադրմանը: Կաշառքներ ստանալով՝ անկախություն չի՛ կերտցի: Երկրի օրենքները խախտելով եւ երկիրը կողոպտելով՝ անկախություն չի՛ պահպանվի:

Այսօր, խոհեմությունը, հանդուրժողությունը եւ հավասարակշռված դատողությունը ավելի անհրաժեշտ են, քան երբեք: Ատելության, ոխի ու վրեժխնդրության զգացումները տեղ չեն կարող ունենալ մեր այսօրվա իրականության մեջ։ Պետք է զգույշ լինել արտաքին երկիրների միջամտություններից եւ զերծ մնալ անձնական շահեր հետապնդելուց: Այլ դեպքում՝ թատերախաղը կը մնա նույնը, եւ միայն դերասաններն են փոխվելու: Սերժին կփոխարինեն նոր Սերժեր, Նիկոլին ՝ նոր Նիկոլներ, եւ ապականած իշխանության տեղ՝ նույնանման իշխանություններ։

Ապրիլ 23-ի հաղթանակը լոկ խորհրդանշական հաղթանակի սահմանների մեջ կմնա, եթե չհաջորդի  շոշափելի դրական առաջընթացն ու արմատական փոփոխությունները: Սույն հաղթանակը իբրեւ հիմք պետք է ծառայի՝ վերջ դնելու անարդարությանը, կողոպուտին, կաշառակերությանը, աղքատությանը եւ արտագաղթին: Ապրիլ 24-ի նախօրյակին ձեռք բերված հաղթանակը թող ծառայի  իբրեւ յույսի աղբյուր եւ իբրեւ փարոս՝ գալիք պանծալի ապագային: Թող այն լինի երիտասարդության կողմից աղաղակված «անկախության եւ արդարության» կանչը՝ ողջ հայության: Կոչ, որը պետք է վերածվի իրականության՝ ի փառս հայրենիքի: 

25 Ապրիլի, 2018

Տպել
6891 դիտում

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել