Փաշինյանն ու թիմը Իջեւանում են. քիչ անց կմեկնարկի բազմամարդ հանրահավաքը. թարմացվող

15:00- Նիկոլ Փաշինյանն ու թիմը արդեն Իջեւանում են, մարզկենտրոնի մուտքի մոտ կայանելով մեքենաները, խումբը որոշեց ոտքով հասնել հանրահավաքի հարթակին: Ինչպես երեկ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

14:05- #ԻմՔայլը շարժման թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կանգառ է կատարել Դիլիջան քաղաքում: Այստեղ եւս հազարավոր մարդիկ էին սպասում՝ շարասյունը դիմավորելու ու Նիկոլ Փաշինյանին ողջունելու համար:

13:10- Ավտոշարասյունը Գեղարքունիքի մարզում է, հասել են Սեւան քաղաք: Այստեղ էլ, մյուս բնակավայրերի նման բուռն ընդունելության արժանացան:

12:40- Նիկոլ Փաշինյանի ու #ԻմՔայլը շարժման թիմի, աջակիցների ավտոշարասյունը ուղեւորվում է Տավուշի մարզ, այնուհետ՝ Լոռի: Նախատեսված են հանրահավաքներ Իջեւանում ու Վանաձորում:Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, շարասյունը ճանապարհին մերթ ընդ մերթ կանգնում է, թիմին ու Նիկոլ Փաշինյանին սպասում են հարյուրավոր քաղաքացիներ, նրան դիմավորում երաժշտությամբ, աղ ու հացով, ողջունում ու գրկախառնվում: Ավտոշարասյունը ձգվում է մի քանի տասնյակ մետր:լուսանկարներում՝ Չարենցավան ու Քաղսի համայնքներում արված կանգառներն են, ընդունելությունը

Տպել
4347 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ