ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան. թարմացված

20:55- «Վերջին 3 օրը ես օրվա 90%-ը անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսը անցկացնեմ գրասենյակային պայմաններում: Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու ԱԺ-ում:

Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է: Դրա համար խնդրում եմ հետևյալը. չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես սենյակում տարբեր քննարկումների եմ մասնակցում: Ես խնդրում եմ հետևյալը. վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք մեր թիմով ԱԺ-ում քաղաքական կոնկրետ աշխատանքն ավարտին հասցնել մեր դե ֆակտո հաղթանակի դե յուրե արձանագրում երաշխավորելու համա:

Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաև բոլոր հանրապետական պատգամավորների հետ հեռախոսային հաղորդագրությունների և զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առաջ պահանջներ դնելը:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր օրակարգը ի վերջո ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք: Այս պահից սկսած մինչև վաղը 17:00 մենք որևէ գործողություն չենք իրականցնում: Վաղը ժամը 5-ին ես գալիս եմ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ, և այնտեղից երթով մենք գալիս ենք Հանրապետության հրապարակ և Հանրապետության հրապարակում ես ձեզ պատմում եմ մեր բանակցությունների արդյունքների մասին, և մենք իրար հետ որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից:

Ամեն դեպքում մյուս օրը առավոտից՝ ժամը 8-ից, բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք կախված կլինի այդ առավոտ հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակից:

Վաղը ոչինչ չենք անում, մյուս օրվա մասին կասեմ վաղը երեկոյան:

Հիմա ուզում եմ շատ հստակ պատասխանել ՀՀ օդում կախված մի հարցի, ես ուզում եմ շատ հստակ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ամենայն վստահությամբ հայտարարել, որ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, և ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ արդեն ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում: Հաղթանակ, հաղթանակ»,- ասաց Փաշինյանը:

20:38- «Ես ուզում եմ տեղեկացնել, որ այսօր նաև շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ պետդումայի պատվիրակության հետ: Եվ մեր հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում և մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնում, այլև առաջիկայում հայ-ռուսական հարաբերությունները իրապես զարգանալու են, իրապես խորանալու են, և ՀՀ պետական և ազգային շահերը այս համատեքստում միայն ու միայն առավելություններ և օգուտներ են ստանալու: Եւ սա կարծում եմ՝ չափազանց կարևոր արդյունք է:

Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ, մեր 2 անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Եվ դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք՝ բոլորդ, վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանի միջազգային կշիռը, հեղինակությունը կրկնապատկել եք, եռապատկել եք, քառապատկել եք»,- ասաց Փաշինյանը:

20:31- «Ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը դեռ չի ավարտվել, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Ես ուզում եմ հշեցնել, որ վերջին օրերին մեր այս շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, շատ ավելի հանդուրժող, շատ ավելի սիրո հեղափոխություն, քան մինչև այսօր էր: Հիմա ես զգում եմ, որ մթնոլորտի էլեկտրականությունն էլ է բավականին նվազել և դա լավ է: Մեր լարված քաղաքական պայքարը քայլ առ քայլ վեր է ածվում տոնի և տոնակատարության, և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, որ այս տոնն ու տոնակատարությունը նույնիսկ ամենափոքրիկ տհաճ միջադեպով չնսեմանա, որովհետև սա պետք է լինի սիրո հաղթանակը, հանդուրժողականության հաղթանակը, օրինականության հաղթանակը, ապագայի հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:

20:26- «Այսօր մտածում էի, թե վերջին տասնյակ տարիներին ՀՀ-ում, բյուջետային միջոցներ էին նախատեսում, ծրագրեր էին կազմում, հոլովակներ էին պատրաստում աշխարհում ՀՀ-ի իմիջը բարձրացնելու համար, և ես այսօր արձանագրեցի դիտորդների օգնությամբ, որ երևի վերջին 20-25 տարում միջազգային մամուլում Հայաստան անունը այնքան չի արծարծվել, որքան վերջին 15 օրվա ընթացքում և միայն դրական երանգների ներքո, որովհետև աշխարհը զարմացած է, թե ինչպես այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ողջ գործընթացը կազմակերպել այսքան բարձր մակարդակով, առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան»,- ասաց Փաշինյանը:

20:18- «Չալոն է եկել, լավացել եկել է,- հայտարարեց Փաշինյանը,- նրանք, ովքեր չգիտեն, ասեմ՝ Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը Գյումրիից 2-3 կմ դուրս միացավ մեզ ու մեզ հետ քայլեց մինչև Երևան: 14 օր հսկեց մեր ճամբարը, հենց Երևան մտանք, վրաերթի ենթարկվեց: Մեր համակիրները, մասնագետները նրան տարան և բուժեցին»: 

20:15- ««Հանրապետական» խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ «Հանրապետական» խմբակցության անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ձեր առաջադրած թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաեւ դե յուրե, ինչը նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ», ասաց Փաշինյանը:

20:10- «Այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են: Հիմա արդեն ԱԺ-ի 3 խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ խմբակցությունը, «Ծառուկյան դաշինքը», հայտարարել են, որ մայիսին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին»,- ասաց Փաշինյանը:

20:07- «Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի տասնյակ անգամ դադար առնել, որովհետեւ Հայաստանի այդ հատվածներում ճամփեզրին էին գրեթե բոլոր գյուղերի եւ քաղաքների բնակիչները՝ տասնյակներով, հարյուրներով, հազարներով փակել էին ճանապարհը՝ տոնելու ՀՀ քաղաքացիների հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:

20:03- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում ԱԺ պատգամավոր, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, վերջին 2 օրերին ՀՀ քաղաքացիներին՝ ձեզ, հաջողվեց վերջնականորեն եւ անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի մեր ավտոերթի ընթացքում եւ երեկ դեպի Իջեւան, հետո դեպի Վանաձոր, հետո դեպի Ապարան եւ Երեւան ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

19:56- ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը խոսեց Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Հինը խոչընդոտում է խենթությանը, երազանքին, առաջընթացին: Այդպես մեզ մոտ էլ եղավ, եւ այդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, երբ հնի, այդ համակարգի, այդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքի, մեր կամքին սկսում էր վնասել մեր պետությանը: Հենց դա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ ինձնից բացի՝ ուրիշ վարչապետ չպետք է լինի: Դա է ճիշտ հանգուցալուծումը ժամանակավոր կառավարության համար: Հենց դա նկատի ունեի ես, երբ ասում էի՝ Նիկոլից բացի՝ այլ թեկնածուի օգտին քվեարկելը հարվածելու է պետականությանը»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ քաղաքական վենդետաներ չեն լինելու եւ որ տարբեր օղակներում կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք շարունակելու են աշխատել:

19:36- Կանադահայ հայտնի դերսանուհի Արսինե Խանջյանը խոսեց Հանրապետության հրապարակում այս պահին ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Հրաշք պահ է: Շատ սիրելի հա՛յ ժողովուրդ, եթե իմանաք վերջին օրերին իմ զգացած պահերը: Եթե Հայաստանում չլինեի, չէի հասկանա՝ ինչ եք արել, որովհետեւ սփյուռքում ձեր նկարները տեսնում ենք, բայց աչքերը, ուժը, կամքը՝ ոչ: Ուզում եմ շնորհավորել, շնորհավորել ոչ միայն իմ անունից, այլեւ սփյուռքի իմ ընկերների անունից»,- ասաց Արսինե Խանջյանը:

Տպել
4114 դիտում

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ